Ասանժն ուզում էր դեսպանատունը լրտեսության կենտրոն սարքել. Էկվադորի նախագահ
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քանիցս խախտել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը մնալու պայմանները եւ փորձել միջամտել այլ երկրների ներքին գործերին՝ օգտագործելով դիվանագիտական առաքելությունը որպես «լրտեսության կենտրոն»։ Այսպիսի պնդմամբ է հանդես եկել Էկվադորի նախագահ Լենին Մորենոն The Guardian թերթին տված հարցազրույցում։
«Այդպիսի գործողությունը խախտում է ապաստանի տրամադրման պայմանները, եւ մեր որոշումը (Ասանժին զրկել ապաստանից) ինքնակամ չէ, այլ հիմնված է միջազգային իրավունքի վրա»,- ասել է Մորենոն։
Ինչպես նա պնդում է, WikiLeaks-ի հիմնադիրն օգտագործել է էկվադորյան դեսպանատունը «այլ երկրների դեմոկրատիաներին միջամտելու համար»։ «Ապակայունացման ցանկացած փորձ դատապարտելի է Էկվադորի համար, որովհետեւ մենք ինքնիշխան ազգ ենք եւ հարգում ենք յուրաքանչյուր երկրի քաղաքականությունը»,- նշել է Մորենոն։
«Ցավոք,- շարունակել է նա,- մեր տարածքից եւ նախորդ կառավարության իշխանությունների թույլտվությամբ, էկվադորյան դիվանագիտական առաքելությունից Բրիտանիայի մայրաքաղաքում հնարավորություններ են ընձեռվել այլ պետությունների (ներքին) գործընթացներին միջամտելու համար»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր տունը, տունը, որը բացել է իր դռները, դառնա լրտեսության կենտրոն»,- ավելացրել է Էկվադորի նախագահը։
Այլ պետությունների ներքին գործերին միջամտելու վերջին օրինակներից մեկը նա անվանել է 2019 թվականի հունվարին WikiLeaks-ի կողմից Վատիկանի փաստաթղթերի հրապարակումը։ «Ցավոք, կան մարդիկ, ովքեր ձգտում են խախտել մարդկանց գաղտնիության իրավունքը։ Ասանժին ապաստանից զրկելը տեղի է ունեցել միջազգային իրավունքին համապատասխան, եւ դա ինքնիշխան որոշում է,- ընդգծել է Մորենոն։- Մենք որոշումներ չենք ընդունում որեւէ պետության կողմից արտաքին ճնշմամբ»։
Նա նաեւ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան նրան գրավոր հավաստիացրել է, որ Ասանժի հիմնական իրավունքները կպահպանվեն եւ որ նրան չեն հանձնի այն երկրին, որտեղ կիրառվում են կտտանքներ եւ մահապատիժ։ Ինչպես ճշգրտել է լատինամերիկյան պետության ղեկավարը, էկվադորյան իշխանությունները «խորհրդակցել են Միացյալ Թագավորության կառավարության հետ Ասանժին երրորդ երկրին արտահանձնելու վերաբերյալ, որտեղ նա կարող է ենթարկվել կտտանքների, դաժան վերաբերմունքի կամ մահապատժի։ «Միացյալ Թագավորությունն ընդլայնել է գրավոր երաշխավորությունները, որ եթե վերջնարդյունքում արտահանձնում պահանջվի, նա չի արտահանձնվի այն երկրին, որտեղ կարող է ենթարկվել նման վերաբերմունքի»,- նշել է Մորենոն», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է