Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Թոփ-լուրեր

Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում հորդորել է հայ բնակչությանը՝ տիրապետել պետական լեզվին․ Ախալքալաքի քաղաքապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում դիմել է տեղի հայ բնակչությանը՝ հորդորելով տիրապետել երկրի պետական լեզվին՝ վրացերենին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրա Հունանյանը։

«Մեր բնակչության համար ստեղծված են պայմաններ՝ մայրենիով սովորելու դպրոցներում, վրացերենի իմացությունը մեզ համար ավելի դրական, քան բացասական ազդեցություն կունենա»,- նշեց նա։


Յուրա Հունանյանը նաև նշեց, որ արդեն երեք օր է Սալոմե Զուրաբիշվիլին Սամցխե–Ջավախեթիում է, այցելել է Ախալխցայի և մի քանի այլ շրջաններ, իսկ երեկ երեկոյան՝ Ախալքալաք․ «Այսօր Ախալալաքում Վրաստանի նախագահը հանդիպեց տեղի բնակչության հետ, այցելեց եկեղեցի»,– տեղեկացրեց նա։

Ախալքալաքի քաղաքապետը, սակայն, ընդգծեց, որ Վրաստանի նախագահի այցի նպատակը միայն այդ հորդորը չէր՝ ուղված հայ բնակչությանը, պարզապես ապրիլի 14-ը Վրաստանում նշվում է մայրենի լեզվի օր, եւ նախագահի այցը այդ օրվա շրջանակում էր։

«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս առանձնացրեց նախագահի ուղերձը լեզվի վերաբերյալ․ «Վրաստանի նախագահի մեսիջը այն էր, որ տեղի հայությունը լավ չի տիրապետում պետական լեզվին և հորդորում էր տիրապետել, որպեսզի ավելի ընդգրկուն ձևով ինտեգրվեն վրաց պետութանը, այդ մեսիջը ընկալելի է և հասկանալի և մենք դրա դեմ որևէ բան չունենք, մենք էլ ենք ցանկանում, որ Ջավախքի հայությունը պետական լեզվին տիրապետի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորը նաև շեշտեց, որ Ջավախքի հայությունը պետք է ընդառաջ գնա Զուրաբիշվիլիի հորդորներին և կարողանա տիրապետել պետական լեզվին, սակայն վրաց պաշտոնյաներն էլ պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանը մեծ մասամբ հայկական է, և կա հայոց լեզվի, հայ եկեղեցու, հայ ինքնության պահպանման խնդիր․ «Լեզվական քաղաքականությունը պետք է այնպես տարվի, որ հայերը տիրապետելով վրացերենին՝ չկորցնեն իրենց լեզուն և հայկական նկարագիրը»,- ասաց Շիրակ Թորոսյանը։

Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ ապրիլի 14-ին, մայրենի լեզվի օրվա կապակցությամբ այցելել է Ջավախք: Վրաստանի նախագահն Ախալքալաքում բացել է վրացական այբուբենով նկարազարդված պատը, հանդիպել է տեղի հայ բնակչության հետ։