Պատմաբանները պարզել են՝ որտեղ է Շեքսպիրը գրել «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը
Բրիտանացի պատմաբան Ջեֆֆրի Մարշը պարզել է, թե Լոնդոնի որ տանն է բնակվել անգլիացի հայտնի դրամատուրգ Ուիլիամ Շեքսպիրը 1590-ական թվականներին, երբ գրել է «Ռոմեո և Ջուլիետ», «Միջամառնային գիշերվա երազ», «Վենետիկի վաճառականը» և «Ռիչարդ II» պիեսները։
Ինչպես նշում է The Telegraph պարբերականը, 10 տարվա աշխատանքներից հետո Մարշը պարզել է, որ դրամատուրգն այդ շրջանում բնակվել է Բիշոփսգեյթ փողոցի այն տանը, որը նախկինում գտնվել է սուրբ Հեղինեի եկեղեցու մոտ։
Այս բացահայտումը թույլ կտա նոր հայացքով քննել Շեքսպիրի ստեղծագործությունները։ Պատմաբանը կարծում է, որ դա կարող է բացատրել «Մակբեթ» ողբերգության մեջ վհուկների ներկայությունը և այն, թե ինչու են դրամատուրգի պիեսների մեծ մասի գործողությունները ծավալվում այլ երկրներում, մասնավորապես՝ Իտալիայում։
«Նա ապրել է հարուստ, տիտղոս ունեցող և ինքնավստահ մարդկանց շրջապատում, որոնք ղեկավարում էին այն աշխարհը, որ նա ճանաչում էր։ Շեքսպիրը մրցունակ միջավայրում ապրող գավառացի էր, և նման մարդկանց հետ շփումը նրա վրա խոր ազդեցություն է թողել»,- ասել է Մարշը։
Ինչպես վստահեցնում է պատմաբանը, Շեքսպիրի հարևանները կարող էին լինել հարուստ բժիշկներ Փիթր Թըրներն ու Էդվարդ Ջորդենը։ Թըրները, հավանաբար, հորից հարուստ գրադարան է ժառանգել, որից Շեքսպիրն օգտվել է։
Բժիշկ Ջորդենը Լոնդոն է տեղափոխվել իտակալան Վենետիկ քաղաքից ոչ հեռու գտնվող Պադույա քաղաքում սովորելուց հետո։ Հավանական է, որ հենց նրա հետ խոսակցություններից է Շեքսպիրը ձեռք բերել Իտալիայի մասին իր գիտելիքները։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է