Համագործակցության մեծ ներուժ կա. ԿԲ նախագահը հանդիպել է ԱՄՀ ներկայացուցիչների հետ
Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաև ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից:
ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ և ՀԲ հետ գործակցությունը, նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով և հանրային, և մասնավոր հատվածներին, ինչպես նաև առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ և ՀԲ ցուցաբերած աջակցությունը:
ԿԲ նախագահը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր հեռանկարների շուրջ, և նշել, որ Հայաստանի Հանրապետության և Արժույթի Միջազգային Հիմնադրամի ու Համաշխարհային Բանկի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ։
ԿԲ նախագահը մասնակցել է մի շարք աշխատանքային քննարկումների՝ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...