Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ ՀՀ դեսպան Հակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն ունակ են պատասխանելու Իրանի գրոհներին Ստեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածք Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 19-ը Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի 2026 թվականին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտ Անհայտ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Վաշինգտոնի ռազմաբազայի վերևում Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՆԳՆ կրթահամալիրը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայ-թուրքմենական հարաբերությունները գտնվում են կայուն հավասարակշռության վիճակում․ ՀՀ դեսպանՀակակոռուպցիոն դատարանի վճռով ՀՀ-ին վերադարձված 7000 քմ հողամասը կտրամադրվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ինՍաուդյան Արաբիան և Պարսից ծոցի մյուս երկրներն ունակ են պատասխանելու Իրանի գրոհներինՍտեփանավան համայնքին կվերադարձվի ընդհանուր օգտագործման կանաչապատ հողատարածքՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 18-ից 19-ըԹեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղելՄակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի2026 թվականին ևս խաղողի մթերումը կլինի անխոչընդոտԱնհայտ ԱԹՍ-ներ են հայտնաբերվել Վաշինգտոնի ռազմաբազայի վերևումՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումՆԳՆ կրթահամալիրը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրելՊատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրսՔննարկվել է ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքըՂարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետԿառավարության 2026 թվականի մարտի 19-ի հերթական նիստըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 7 վագոն հացահատիկՊենտագոնը ավելի քան 200 միլիարդ դոլարի բյուջետային հայտ է ներկայացրել Սպիտակ տանը. Washington PostՄենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ումՀՀ ԱԳ նախարարի հանդիպումն Օմանի ներդրումային մարմնի նախագահի հետԿատարը դատապարտում է Իրանի հարձակումը. Հրդեհ Ռաս ԼաֆանումՖրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարումԿատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրսՉինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն ԵրևանումՍիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվելԻսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել ԼիբանանինԴեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԵթե Իրանը հարձակվի Կատարի վրա ԱՄՆ-ը կոչնչացնի «Հարավային Պարս»-ը Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել ենՀԷՑ-ը միայն այս հունվարին խնայել է մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը կալանավորվել էՍնանկության ինստիտուտն այլևս չի օգտագործվի որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիքՊակիստանը հինգ օրով դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողություններըՀայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտումՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկումԱրման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից
Սպորտ

Սիմոն Մարտիրոսյան․ Սա միայն իմ հաղթանակը չէ, ամբողջ հայ ազգի հաղթանակն է

Դաստակի վնասվածք ունեի, մարզումների ընթացքում այն խանգարում էր ինձ, բայց մրցահարթակում ոչ մի ցավ չզգացի. երեւի ադրենալինից էր: Շնորհավորում եմ բոլորին եւ ասում՝ սպասեք մյուս հաղթանակներիս:

Այս մասին Բաթումիում ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշայինների ոսկե մեդալ նվաճելուց հետո ասաց Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որն անգերազանցելի էր 109 կգ քաշայինների պայքարում: Երկամարտում նա հավաքեց 427 կգ:

«Գոհ եմ արդյունքներից: Ցույց տված կիլոգրամներիցս: Իրականում, դաստակի վնասվածք ունեի, եւ շատ էր խանգարում այդ վնասվածքը մարզումների ժամանակ: Չգիտեմ՝ ինչից էր, բայց դաստակիս ցավը բացարձակ չզգացի մրցահարթակում, դա երեւի ադրենալինս էր շատ: Հրում վարժության երրորդ մոտեցումը չկատարեցի: Ամեն ինչ թողնում եմ աշխարհի առաջնության համար: Ինձ համար կարեւոր են բոլոր տիտղոսները: Ես միայնակ չեմ նվաճում այս տիտղոսները: Օգնում են նաեւ ընկերները:

Զգացողություններս լավն են, հերթական անգամ բարձր նվաճում ունեցա: Հաղթանակս շատ հեշտ տրվեց ինձ: Ես եկել էի հաղթելու ու նաեւ եկել էի ապացուցելու՝ կարող են ինձ հետ պայքարի մեջ մտնել: Ես ուզում էի, որ բոլորը մտածեն՝ կարող էինք ամեն ինչ անել եւ Սիմոնին հաղթել: Ես միշտ ասել եմ, որ սա միայն իմ հաղթանակը չէ՝ ամբողջ հայ ազգի հաղթանակն է, իմ ծնողների, իմ անձնական մարզիչի, մեր մարզիչների, սկսած մերսող բժիշկից: Այսօր զգում էի դահլիճի աջակցությունը եւ ինձ միշտ ոգեւորում է, որ բոլորը եկել են քեզ համար ու դու արդարացնում ես բոլորի հույսերը: Իմ էմոցիաների վառ արտահայտումը մրցահարթակում բոլորը կտեսնեն միայն այն ժամանակ, երբ ես նվաճեմ օլիմպիական ոսկե մեդալ: Իսկ այժմ շնորհավորում եմ բոլորին, ովքեր ինձ երկրպագում էին եւ կասեմ՝ սպասեք մյուս հաղթանակներին»,- ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը 192 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։ Երրորդ փորձի ժամանակ նա պատվիրեց 197 կգ՝ Եվրոպայի ռեկորդ, սակայն չկարողացավ բարձրացնել։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանն առաջին փորձի ժամանակ բարձրացրեց 225 կգ, ինչը բավարար էր չեմպիոնի կոչումն ապահովելու համար, բայց նա բարձրացրեց նաեւ 235 կգ-ն։

22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, 2018 թվականի աշխարհի չեմպիոն եւ ռեկորդակիր, 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի Մ-20 չեմպիոն եւ ռեկորդակիր, Եվրոպայի Մ-23 չեմպիոն եւ Նանջինգ-2014 պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն: