Խնամի-ծանոթ-բարեկամ Հրազդանի քաղաքապետարանում
Հայաստանում պաշտոն ունեցող անձն առաջին հերթին աշխատանքի է ընդունում իր բարեկամներին, խնամիներին, ծանոթներին: Եթե ուսումնասիրենք, թե մարզպետարաններում, քաղաքապետարաններում ովքեր են աշխատում, շատ հեշտությամբ կկազմենք բարեկամների մի ցուցակ, որոնք ուղիղ կապ ունեն ղեկավարի հետ:
Օրինակ՝ Կոտայքի մարզպետարանում եւ Հրազդանի քաղաքապետարանում հեղափոխությունից հետո ոչ միայն Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանի ընտանիքի անդամները պաշտոններ ստացան, այլ աշխատանքի ընդունվեցին նրա բարեկամները, ծանոթներն ու խնամիները:
Միքայելյանի աղջիկը աշխատանքի անցավ Կոտայքի մարզպետարանում, փոխմարզպետ՝ Վասակ Վարդանյանի օգնական է: Միքայելյանի տղան զբաղեցրեց Հրազդանի քաղաքապետի պաշտոնը: Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի ղեկավարության օրոք քաղաքապետարանում աշխատանքի ընդունվում են ավանդույթ դարձած ծանոթ-բարեկամ-խնամի մեխանիզմով: Քաղաքապետի քեռին աշխատանքի անցավ քաղաքապետարանում, որպես վարչական շենքի սպասարկող: Միքայելյանների խնամու եղբոր աղջիկը 1 ամիս է, ինչ աշխատանքի է ընդունվել Հրազդանի քաղաքապետարանում: Ըստ մեր տեղեկությունների՝ Միքայելյանները որոշել են իրենց խնամուն, ով չունի համապատախան հավաստագիր նշանակել քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:
Փաստ այն է, որ հեղափոխությունից հետո կոնկրետ Հրազդանում ոչինչ չփոխվեց: Ինչո՞ւ տեղի ունեցավ հեղափոխությունը հարց ուղղեցինք Հրազդանի երիտասարդ քաղաքապետ Սեւակ Միքայելյանին «Ընդհանուր Հայաստանի Հանրապետությունում խնդիրները շատ էին, շատ էր անօրինական հարցերը քաղաքներում, եւ ժողովուրդը դուրս եկավ փողոց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հիմա Հայաստանում օրենքի առաջ բոլորն են հավասար, ով ուզում ա լինի»:
Հրազդանի քաղաքապետը համամիտ չի այն մտքին, որ քաղաքապետարանում աշխատանքի են ընդունվում ծանոթ-բարեկամ-խնամի մեխանիզմով. « Նման բան չկա, այստեղ, ով աշխատում է օրենքի շրջանակներում է աշխատում, եթե ընդունվում է աշխատանքի: Ամենակարեւորը ստեղ, ով աշխատում է ծառայում է ժողովրդին, մեր քաղաքացիներին: Քաղաքապետարանը ոչ մեկի սեփականությունը չի, ո´չ իմ, ո´չ բաժնի պետի, ո´չ էլ այստեղի աշխատակիցների: Եթե հարցեր կան կարողանում եմ լուծել, եթե չեմ կարողանում լուծել ես ներողություն եմ խնդրում իմ քաղաքացիներից»:
Քաղաքապետը հերքեց նաեւ, որ քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի պաշտոնին կնշանակվի հավաստագիր չունեցող իրենց խնամին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է