Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումը Հայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Ֆրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումըԵՄ-ՀՀ գագաթնաժողովի արդյունքների ամփւփումըՀայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. ԿոշտաՀայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը (ուղիղ)Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՈւկրաինան բաց է Սլովակիայի հետ կառուցողական երկխոսության համարԵՄ եւ ՀՀ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումըԿանխատեսվում է գետերում ջրի մակարդակի բարձրացում
Հայաստան

Ոչ թե 50 հազար, այլ 5 հազար աշխատող է ստվերից դուրս եկել

Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ հայտարարեց, որ վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ: Դրանից առաջ էլ նա խոսում էր 30 հազար աշխատատեղի՝ ստվերից դուրս գալու մասին։ Տրամաբանորեն, Փաշինյանի այս ասածը պետք է անմիջապես արտացոլվեր նաեւ Զինվորներին աջակցության կամ, այլ կերպ ասած, «1000 դրամների» հիմնադրամում՝ 50 մլն դրամ հավելյալ մուտքերի տեսքով։ Բայց հիմնադրամից ասում են՝ իրենց մոտ մուտքերը դեռ մի բան էլ պակասել են՝ ավելանալու փոխարեն։ Այդ պարտադիր 1000 դրամ վճարները բոլոր գրանցված աշխատողները մուծում են պետբյուջե, ՊԵԿ-ը դրանք հավաքում է, ապա ուղարկում ֆիննախ, վերջինս էլ դրանք փոխանցում է Զինվորներին աջակցության հիմնադրամին։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ հեղափոխությունից հետո իրենց հիմադրամի մուտքերի դինամիկան ցույց է տալիս, որ ստվերից ամսական միջինը 5 հազար 26 մարդ է դուրս եկել։ Այսինքն՝ հիմնադրամի մուտքերն աճել են ընդամենը 5 մլն 26 հազար դրամով։ «Բայց էստեղ մի ուրիշ խնդիր կա, 6 հազար 451 մարդ դիմել է հիմնադրամին, ովքեր աշխատում են մեկից ավելի տեղ, որ իրենց վճարած 1000 դրամները հետ տանք։ Այսինքն՝ վերջնական արդյունքով 2018 թվականը երբ որ մենք ամփոփենք, եւ ես կարծում եմ, որ դրական դինամիկա դժվար թե լինի, այնուամենայնիվ, եթե դրական դինամիկան 5 հազար էլ լինի, վարչապետն իր մի հայտարարության ժամանակ նշում էր 35 հազար թիվ, վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում էր 38 հազար ստվերից դուրս եկած մարդ, իսկ Ստրասբուրգում հնչում է 50 հազար մարդ։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ պետական համապատասխան մարմնի աշխատողները դիլետանտներ են, իրենք վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս, որ 50 հազար մարդ ստվերից եկել է օրինական դաշտ, բայց եթե վարչապետի ասած թիվը ճիշտ է, ուստի թող իր հայտարարությունները պատկան մարմիններն ընդունեն վարույթ, ուրեմն էդ 50 հազար մարդը չի արտացոլվում հիմնադրամում, եւ խոշոր չափի էդ գումարները յուրացվում, փոշիանում են»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը՝ նշելով, որ ամսական նվազագույնը 40 միլիոն դրամ կորում է։

Նրա խոսքով՝ իրենց հիմնադրամում ոչ մի ամիս 50 մլն դրամի մուտք չի ավելացել։ «Ամենաշատը, որ ավելացել է, օգոստոս ամիսն է եղել, որ 30 հազար մարդ է ավելացել, ամենավատը հունիս ամիսն է եղել՝ մինուս 60 հազար մարդ։ Այսինքն՝ 60 հազար մարդ, կոպիտ ասած, գործից դուրս է եկել կամ չի փոխանցել գումարը»,- ասաց նա։

Մեր հարցին՝ վերջին տվյալներով հիմնադրամի մուտքերը որքա՞ն են եղել, եւ ո՞ր ամսվա տվյալներն ունեն, Մանուկյանն ասաց․ «Դեկտեմբեր ամսին եղել է 24 հազար մարդ, նոյեմբերին՝ 12 հազար, հոկտեմբերին՝ 6 հազար մարդ»։ Նրա խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակի տվյալները դեռ չեն ամփոփվել, ուստի Նիկոլ Փաշինյանին էլ չէին կարող տրամադրել 2019-ի հունվար-փետրվար ամիսների տվյալները։

Մենք դիմեցինք նաեւ ֆինանսների նախարարություն՝ ճշտելու, թե 2018-ի դեկտեմբերին եւ 2019-ի հունվարին որքան գումար է փոխանցվել Զինվորների աջակցության հիմնադրամին։ Սակայն ֆիննախից խնդրեցին հարցը գրավոր ուղարկել, երկուշաբթի կպատասխանեն։ Ի դեպ, կասկածներ կան նաեւ, որ այս հիմնադրամին հասանելիք գումարները ֆիննախը չի փոխանցել, քանի որ անցյալ տարի բյուջեում լուրջ սղություն կար, պետությունը փողի կարիք ուներ, ուստի ֆիննախը որոշել է հիմնադրամին հասանելիք գումարները չփոխանցել՝ ծախսել պետական այլ կարիքների համար՝ պայմանով, որ հետո կփոխանցեն։