Բուռն քառօրյա է սպասվում. մի քանի ընտրություններ կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ապրիլի 16-ին մեկնարկող քառօրյա նիստերը բավականին բուռն են լինելու։
Բացի Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի սպասված նախագծից (որը ենթադրում է օպտիմալացումներ պետական կառավարման համակարգում), ԱԺ օրակարգում երկու ընտրություն է լինելու՝ Սահմանադրական դատարանի դատավորի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի։ Առաջինի դեպքում թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է, երկրորդի դեպքում՝ էներգետիկ եւ բնական ռեսուրների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Երկու ընտրություններն էլ տեղի են ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ, եւ ընտրված են համարելու 3/5-րդի պարագայում։ Ենթադրվում է, որ եթե Գարեգին Բաղրամյանն, անուամենայնիվ, կընտրվի, ապա Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելու է, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքն արդեն իր տեսակետն այս հարցում ներկայացրել է` պնդելով, որ սա իրենց թեկնածուն չէ:
ԱԺ այս նստաշրջանում, բացի այս ամենից, տեղի կունենա նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ներկայացումը։ Ընդհանուր առմամբ, օրակարգում լինելու է 14 հարց, որից 7-ը՝ պարտադիր քննարկման»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է