Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենն ազատ է արձակվել
Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող Գյումրու թիվ 27 դպրոցի տնօրենի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, և նա ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդկանա Գոռ Աբրահամյանը։
«Նման որոշումը կայացներիս հաշվի է առնվել, որ նախաքննության ներկայիս փուլում արդեն նվազել են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով քննությանը խոչընդոտելու, քննությունից խուսափելու ռիսկերը, որով պայմանավորված՝ վերացել է նրա նկատմամբ խափանման միջոց կալանքի հետագա կիրառման անհրաժեշտությունը»,–ասաց նա։
Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով փաստաական տվյալներ են ձեռք բերվել դպրոցում մի քանի առարկաների՝ ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա, չդաասավանդման, սակայն համապատասխան ուսուցիչների կողմից աշխատավարձ ստանալու վերաբերյալ:
Մարտի 29-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ. Լ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խոշոր չափերով կաշառք ստանալը) հատկանիշներով և նրա նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է