Ի՞նչը մուծի, ինչքա՞ն մուծի, մենակ մուծի՞
hraparak.am-ը գրում է. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը չի բացառում, որ «Սպայկայում» իրենց գործողությունները կարող է վախեցնեն մյուս ներդրողներին ու գործողություններին։ «Կարող է վախեցնեն, բայց մենք պետք է, որպես հանրություն, իրար հետ պայմանավորվենք։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում, նախօրոք ներողություն եմ խնդրում, պատկերացրեք՝ մարդասպանն ուզում է ներդրումներ կատարի, ու իր մարդասպանությունը բացահայտվում է, ու քրեական գործ է հարուցվում»,- ասաց Անանյանը։
- Բայց այդ մարդը («Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանը, ում կալանավորել են) մարդասպան չէ, ընդամենը հարկ է թաքցրել, այն էլ՝ դեռ դատարանով չապացուցված։
- Չէ, չէ, արդեն ներողություն խնդրեցի։ Ծայրահեղացնում եմ, որպեսզի առերեւույթ հանցագործության մասին կա որոշակի տեղեկատվություն, եւ գնում է քննություն։ Հիմա հանցագործությունը մարդասպանությո՞ւն է, թե՞ մարդասպանություն չէ, ունի՞ հանրային վտանգավորության աստիճան։ Հիմա մենք իրար հետ պետք է որոշենք՝ քրեաիրավական գնահատական չտանք, ինչ է թե ներդրումնե՞ր պիտի կատարի։
- Բայց պետք չէ՞, արդյոք, բիզնեսի տեսանկյունից նայել հարցին, հատկապես որ մեր երկիրն այսօր ներդրումների խնդիր ունի, հատկապես Դավիթ Ղազարյանն ասում է, որ պատրաստ է փողը մուծել։
- Ի՞նչը մուծի, ինչքա՞ն մուծի, մենակ մուծի՞։
- Էլ ի՞նչ եք ուզում, որ անի։
- Բայց ինքն ի՞նչ գիտի, մենակ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի՞ հատկանիշներ կան, թե՞ կարող է այլ հոդվածի հատկանիշներ էլ լինեն։
- Եթե հարկ է թաքցրել, ի՞նչ պետք է անեն այդ մարդուն, տանեն կախե՞ն։
- Քննություն պետք է անենք, քննության արդյունքում պարզենք նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանը։ Եթե կպարզվի, որ 205 հոդվածի հատկանիշներով պետությանը վնաս է պատճառվել միայն հարկեր չվճարելով, մարդը թող վճարի էդ հարկերը, կարճվի-գնա։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է