Լիտվան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին
Լիտվան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպան Ռեմիգիյուս Մոտուզասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռասա Յակիլայտենեն:
Գերատեսչությունում կարծում են, որ դիվանագետին կարող է վտանգ սպառնալ՝ կապված մուտքի արտոնագրի տրամադրման ժամանակ ստացած կաշառքի մասին գործի հետաքննության հետ, քանի որ դեսպանը հատուկ վկայի կարգավիճակ ունի:
«Հավանաբար, որոշ ժամանակ նա չպետք է գտնվի այդ երկրում», - աղբյուրը մեջբերում է երկրի ԱԳ նախարարին:
Այս շաբաթ ՌԴ-ում Լիտվայի նախկին դեսպան Ռիմանտաս Շիդլաուսկասին ձերբակալել են ռուս քաղաքացուց կաշառք ստանալու կասկածանքով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է