«Ուզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ». բոլորը բոլորի վրա գործ են տալիս
«Իրատես» թերթը գրում է.
«Դպրոցներում համատարած լարվածության մթնոլորտ է. տնօրեններից սկսած մինչեւ հավաքարարներ վախենում են, որ ամեն մի բառ ասելուց կամ քայլ անելուց կարող է բողոք հասնել վերադասին, տվյալ դեպքում` նախարարություն։ Բոլորը բոլորին համարում են պոտենցիալ գործ տվող, ինչը «նոր» Հայաստանում ամենաբարձր մակարդակով խրախուսվում է։
Մեկ ամսից քիչ ավելի ժամանակ է մնացել դպրոցական ավարտական քննություններին, եւ, շառից-փորձանքից հեռու մնալու միտումով, դպրոցների ղեկավարները հրահանգել են ավելորդ ոչինչ չանել, նույնիսկ նախապես ծրագրված միջոցառումներն են չեղյալ հայտարարվել։
Տնօրեններն ուսուցչական կազմին հորդորել են անգամ ցածր դասարանցիների միջոցառումները, օրինակ, այբբենարանի հանդեսն անցկացնել շատ համեստ, առանց բեմականացումների։ Բազմաթիվ դպրոցներում, սակայն, շրջանավարտները չեն ենթարկվում այս սահմանափակումներին եւ վերջին զանգը կազմակերպում են սեփական պատկերացումների շրջանակում։ Մեզ փոխանցեցին, որ այսպիսի դպրոցներից մեկի տնօրենը բարկացել է.
«Ուզում եք ինձ բռնե՞լ տալ, գործից հանե՞լ։ Ինչ ուզում եք արեք, բայց դպրոցի պատերից դուրս»։ Սրան զուգահեռ, ուսուցիչները դժգոհում են, որ նույնիսկ դիտողություն չեն կարողանում անել աշակերտներին, լինեն բարձր, թե ցածր դասարանցիներ. տարրական ու միջին դասարաններում` ծնողները, ավագ դպրոցում էլ` աշակերտները միանգամից նամակ են գրում ԿԳՆ։ Իսկ կրթության որակը գոնե մեկ տոկոսով այս ընթացքում փոխվե՞լ էր` հարցրի իրազեկ զրուցակցիս։ Պատասխանը խորհրդավոր ժպիտն էր. «Ո՞ր ուղղությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է