Եվրահանձնաժողովը հետեւում է Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակին
Եվրահանձնաժողովը հետեւում է Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի կալանման մասին տեղեկություններին, դա համարում է դատական գործ, որին պաշտոնյաները չպետք է միջամտեն, ասել է ԵՀ նախագահ Մարգարիտիս Սխինասը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք տեղեկացվել ենք մի քանի րոպե առաջ։ Մենք չենք փորձի հընթացս ներկայացնել մեր դիրքորոշումը իրադարձությունների վերաբերյալ, որոնց մասին իմանում ենք անմիջապես մամուլի ասուլիսն սկսելուն պես»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում։
Նա հավելել է, որ ԵՀ-ը «ուշադիր կհետեւի ու կտեղեկացնի, եթե լինի ԵՄ դիրքորոշումը»։
«Բայց մեր ըմբռնումն այնպիսին է, որ կա եվրոպական դատական օրդեր, այդ գործընթացը դատավորների ձեռքում կլինի։ Երբ դատավորները խոսում են, գործադիր իշխանությունները պետք է լռեն»,- ասել է Սխինասը։
Էկվադորը որոշել է մերժել Ասանժին դիվանագիտական ապաստան տրամադրելու հարցում՝ միջազգային կոնվենցիաների բազմակի խախտումների պատճառով։ Լոնդոնի ոստիկանությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ Ասանժը ձերբակալվել է Վեսթմինսթերյան մագիստրական դատարանի 2012 թվականի հունիսի 29-ի օրդերով, դատարան չներկայանալու համար։
Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների եւ Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:
2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:
Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նրա պաշտպանության կարծիքով՝ իրենց հաճախորդի դեմ բոլոր մեղադրանքները պատվիրված են եւ քաղաքականացված:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է