Լոնդոնում սկսվել են Ջուլիան Ասանժի գործի լսումները
Լոնդոնի Վեսթմինսթերյան մագիստրական դատարանը սկսել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործի լսումները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն դատարանի դահլիճից։
Ասանժը ներկա է դատարանի դահլիճում։ Կողմերը սկսել են ծանոթանալ գործի նյութերին։
Սքոթլանդ Յարդը հինգշաբթի առավոտյան ձերբակալել է Ասանժին Էկվադորի դեսպանատանը՝ այդ երկրի կողմից նրան ապաստան տալուց հրաժարվելուց հետո։ WikiLeaks-ի հիմնադիրը ձերբակալվել է նաեւ ԱՄՆ իշխանությունների հարցապնդմամբ, արտահանձնման օրդերին համապատասխան։
WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը հանրահայտ է դարձել մի շարք հրապարակումներից հետո, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ ռազմական գործողությունների եւ Գուանտանամո բանտում պահման պայմանների մասին:
2010 թվականին WikiLeaks հիմնադիրը, երբ նրանով հետաքրքրվել են ամերիկյան իշխանությունները, տեղափոխվել է Շվեդիա, որտեղ մտադիր էր պաշտպանություն ստանալ: Հետագայում նրան մեղադրել են սեքսուալ բնույթի հանցագործությունների մեջ, որոնց մասնակցությունը Ասանժը հերքում է:
Շվեդիայի դատարանը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել, որից հետո նա Լոնդոնում ձերբակալվել էր, բայց գրավով ազատ արձռակվել: Ասանժը 2012 թվականից թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նրա պաշտպանության կարծիքով՝ իրենց հաճախորդի դեմ բոլոր մեղադրանքները պատվիրված են եւ քաղաքականացված:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է