Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք. Հովհաննես Խուդոյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք՝ ապօրինի քրեական հետապնդման տեսքով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11–ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն ավարտվեց:
«Նախնական փուլում մենք չենք պնդել, որ սա քաղաքական հետապնդում է։ Առաջին օրվանից սկսած՝ պնդել ենք, որ սա իրավական հետապնդում չէ, սակայն հետագա բոլոր գործողությունները՝ թե նույն գաղտնալսումները, թե դատարանների նկատմամբ հրապարակային ճնշումները եկան հաստատելու, որ պարոն Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է։ Պարոն Քոչարյանի նկատմամբ այս պահին ցուցաբերվում է ակնհայտ խտրական վերաբերմունք՝ ապօրինի քրեական հետապնդման տեսքով», - ասաց փաստաբանը։
Խուդոյանը հիշեցրեց, որ անձեռնմխելիությունը նախատեսված է քրեական հետապնդումից պաշտպանվելու համար, որպեսզի երկրի նախագահը, վարչապետը կամ դատավորը իրենց գործունեության ընթացքում կաշկանդված չլինեն քաղաքական պատասխանատու որոշումներ կայացնելիս։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է