Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու գործի քննությունն ավարտվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքի քննությունն այսօր ավարտվեց: Գործով քննիչը դատարանին տրամադրեց դատական ակտերի վերաբերյալ պատճեները, ինչից հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գագիկ Պողոսյանի հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի ապրիլի 12-ին՝ ժամը 9:30-ին։
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի՝ Եվրոպական Կոնվենցիայի 5-րդ հոդվածի ու ՀՀ Սահմանդրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, և որպես ՀՀ պաշտոնաթող նախագահ ՀՀ Սահմանդրության 142 հոդվածով նախատեսված նախագահի անձեռնմխելիության իրավունքը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի անձեռնմխելիության վերաբերյալ դրույթը ամրագրված է ՀՀ նախկին և գործող Սահմանադրություններում Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: 3-րդ կետով էլ սահմանված է, որ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 11-ին մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է