22 մարզիկի փոխարեն տարկետում կտրվի ֆուտբոլի թիմերում ընդգրկված 30 մարզիկի
Այսօր կառավարության հերթական նիստին չզեկուցվող հարցերի շրջանակում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» որոշման հավելվածում փոփոխություններ կատարելու որոշման նախագիծը:
Ըստ հիմնավորման` որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ՝ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի ազգային հավաքական թիմերը համալրել բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով՝ Եվրոպայի և աշխարհի փուլային ընտրական առաջնություններին լավագույն ձևով հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով:
Ֆուտբոլի երիտասարդների և մեծահասակների հավաքական թիմերից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված են 11 մարզիկներ՝ իրենց փոխարինողներով, յուրաքանչյուր տարիքային խմբում՝ ընդամենը 22 մարզիկ։
Այսպիսով` նպատակահարմար է ֆուտբոլի նշված տարիքային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներից տարեկան (ամառային և ձմեռային զորակոչեր) տարկետում տալ 22 մարզիկների փոխարեն 30 մարզիկների։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է