8,716,860 դրամ, 83,000 դոլար, 10,000 եվրո եկամուտ. Դիլիջանի համայնքապետ Արմեն Սանթրոսյանը ներկայացրել է 2018 թ. տարեկան հայտարարագիրը
Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը 2019 թ. ապրիլի 10-ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթի համաձայն՝ Սանթրոսյանի հայտարարագրում անշարժ և շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Դիլիջանի համայնքապետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 6,000,000 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 2,000,000 դրամ:
Սանթրոսյանի ԱՄՆ դոլարով դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 12,000 ԱՄՆ դոլար, հարկային տարվա վերջում` 4,000 դոլար:
Համայնքապետը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է նաև 5,000 եվրո դրամական միջոց, հարկային տարվա վերջում այն կազմել է 1000 եվրո:
Դիլիջանի համայնքապետի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են աշխատավարձից և ստացված փոխառություններից:
2018թ. որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Սանթրոսյանը ստացել է 5,216,860 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,500,000 ՀՀ դրամ, 60,000 ԱՄՆ դոլար, 23,000 ԱՄՆ դոլար և 10,000 եվրո՝ ստացված փոխառություն:
Արդյունքում՝ 2018 թ. ընթացքում Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի եկամուտը կազմել է 8,716,860 դրամ, 83,000 դոլար և 10,000 եվրո:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է