Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ. Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության
Ապրիլի 3-ից 9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի եւ ԱՀ-ի տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ Այս մասին տեղկացնում է ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը:
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝
• Ապրիլի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
• Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
• Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք եւ 32 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
• Ապրիլի 7-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 56 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ եւ Ախալքալաք քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 54 կմ հարավ-արեւելք եւ 70 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 16 կմ արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։
• Ապրիլի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
• Ապրիլի 9-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք, Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։
Տարածաշրջանից դուրս. 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ: Ապրիլի 5-ին եւ 9-ին 6.5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Ապրիլի 6-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է