Այս պահին կարգավիճակ ունեցող այլ «ֆեյք» օգտատեր չկա. Արթուր Վանեցյան
Քրեական օրենսգրքի 226 հոդվածի (ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու) հատկանիշներով է քրեական գործը հարուցված, մնացած մանրամասները չեմ կարող հայտնել, որովհետև նախաքննության գաղտնիք է. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան «ֆեյք» օգտատիրոջ կալանավորման հարցին:
Հիշեցնենք, որ «Դուխով Հայաստան բաց հասարակություն» կեղծ էջի տակ հանդես եկող օգտատերը կալանավորվել է:
Հարցին՝ նոր «ֆեյք» օգտատերեր հայտնվե՞լ են, Վանեցյանն ասաց, որ ԱԱԾ-ն նախապես չի հայտնում նման ինֆորմացիա: «Եթե նման բան լինի, կտեղեկանաք: Այս պահին կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Ըստ Վանեցյանի՝ անանուն հանդես գալը մարդու իրավունքներից մեկն է, որը որևէ մեկը խախտել չի կարող. «Այլ բան է, եթե այդ մարդը հանդես գալով այլ անձի տվյալներով՝ փորձում է համացանցում կամ հասարակության շրջանում տարածել տեղեկատվություն, որն իր մեջ պարունակում է հանցակազմ»:
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետի հրահանգից հետո ԱԱԾ-ն անդրադարձավ խնդրին, եթե գրառումներն ավելի վաղ էին կատարվել, Արթուր Վանեցյանն ասաց՝ որովհետև դա ծանր աշխատանք է: Նա հրաժարվեց հայտնել կալանավորված «ֆեյք» օգտատիրոջ անունը:
Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե միլիոններ են օգտագործում այդ օգտատերերը, արդյո՞ք կալանավորված «ֆեյք» օգտատիրոջ կողմից էլ է օգտագործվել, կամ արդյո՞ք նա միայնակ է վարել այդ էջը, Վանեցյանը նշեց. «Քննությունը երբ կհասնի այն փուլին, որ հնարավոր կլինի բացահայտել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, ամբողջովին պարզ կլինի: Հիմա ինչ հարց տաք, ոնց պտտեք հարցը, ես դրանից ավել բան չեմ ասելու»:
Իսկ թե ինչպես ստացվեց, որ առաջինը իշխանությանը քննադատող կեղծ օգտատեր կալանավորվեց, Վանեցյանն ասաց, որ իշխանությանը քննադատող կեղծ օգտատիրոջ մասին չէ խոսքը:
«Այսօր համացանցում իշխանությանը քննադատող հազարավոր «ֆեյք» էջեր կան, բայց դա չի նշանակում, որ այդ քննադատությանը պետք է նույն կերպ վերաբերվենք»,- ասաց նա:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է