Եթե իրավաբանները որոշեն, որ չենք կարող բողոքարկել դատարանի որոշումը, կենթարկվենք այդ որոշմանը. Վանեցյանը՝ Սեդրակ Քոչարյանի գործով որոշման մասին
Եղել է դատարանի որոշում, որի համաձայն խախտվել է անմեղության կանխավարկածը: Այդ հարցը կուսումնասիրեն իրավաբանները և եթե ժամեկտի մեջ չի լինի որոշում, որ պետք է բողոքարկել վերաքննիչ դատարան, օրենքով նախատեսված բոլոր պահանջները կկատարվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի գործով դատարանի որոշմանը, որի համաձայն՝ ԱԱԾ-ի կողմից խախտվել է վերջինիս անմեղության կանխավարկածը:
Դիտարկմանը՝ ստացվում է համաձայն չէ դատարանի որոշման հետ, ԱԱԾ տնօրենը նշեց, որ այս պահին չի կարող ասել համաձա՞յն է դատարանի որոշման հետ, թե՞ ոչ: Նա կրկնեց, որ դա պետք է ուսումնասիրեն իրավաբանները: «Եթե իրենք տեսնեն, որ չենք կարող բողոքարկել դատարանի որոշումը, իհարկե, կենթարկվենք դատարանի որոշմանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Արման Հովհաննիսյանի, ապրիլի 5-ին բավարարել է Սեդրակ Քոչարյանի պաշտպանների բողոքը և արձանագրել՝ ԱԱԾ-ի կողմից թույլ է տրվել անմեղության կանխավարկածի խախտում:
2019 թվականի փետրվարի 19-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել՝ «Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով հաղորդագրություն» վերտառությամբ, որում նշվում էր, թե բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Սեդրակ Քոչարյանի պաշտպանական խումբը գտել էր, որ հիշյալ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն խախտել է Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը և բողոք էր ներկայացրել դատարան:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել