ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը դիմումատուին կվճարի գրեթե 11 հազար եվրո
ՀՀ կառավարությունն արդարադատության նախարարությանը կհատկացնի 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը կատարելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 11-ի նիստի օրակարգում:
ՄԻԵԴ-ի «Ալիխանյանը և Մելիքսեթյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2019 թվականի մարտի 14-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 10 հազար 800 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2019 թվականի մարտի 14-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թվականի հունիսի 14-ն է:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է