«Դրա մասին ոչ ոք չգրեց». Ծառուկյանի ակնարկը՝ Փաշինյանին
«Ժամանակ» թերթը գրում է.
«Երբ ֆրանսիացիները (նկատի ունի Երեւանի կոնյակի գործարանը) հայտարարեցին, որ խաղողի մթերման գինը 10 դրամով բարձրացնում են, բոլորը դրա մասին գրեցին, խոսեցին, բայց որ Ծառուկյանը անցյալ տարի խաղողը մթերում էր 150 դրամով, դրա մասին ոչ ոք չգրեց: Ես դրանից նեղացած չեմ, ես դա անում եմ, որ մարդիկ կարողանան գոնե մի քանի դրամ ավել վաստակել, իրենց երեխաների համար հացի փող ունենան»,- Մասիսում Արարատի մարզի խաղողագործների հետ հանդիպմանը հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանի ակնարկն ակնհայտորեն վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր հրապարակել խաղողի մթերման գինը 10 դրամով բարձրացնելու ԵԿԳ որոշման մասին, այն դեպքում, երբ անցյալ տարվա աշնանը ոչինչ չասաց այն մասին, որ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանը խաղողը 10 դրամով թանկ է մթերում, քան ԵԿԳ-ն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է