Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը

«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբԿեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը
Հայաստան

Ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան. Արմեն Սարգսյանը հանդիպել է Պորտուգալիայի հայ համայնքի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Պորտուգալիայում, այսօր «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահը նշել է, որ թեպետ պորտուգալահայ համայնքը փոքրաթիվ է, սակայն փոքրը միշտ հարաբերական է: «Դուք փոքր եք, բայց Գալուստ Գյուլբենկյանն ընդամենը մեկն էր` շատ հզոր ազգային ինքնությամբ: Բավական է ընթերցես կամ հետևես նրա կյանքի պատմությանը, որպեսզի մեկ անգամ ևս համոզվես, թե որքան ուժեղ և հզոր է եղել նրա մեջ հայկականությունը: Լինելով, իհարկե, համաշխարհային մակարդակի ստեղծագործ գործարար մարդ՝ նա ոչնչից հսկայական գործընթացներ է սկսել, ընկերություններ ստեղծել: Գյուլբենկյանն իսկապես ստեղծագործ մարդ էր»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ բացի մեծ գործարար լինելուց՝ Գյուլբենկյանը նաև մարդկային հարաբերությունների մեծ վարպետ էր: «Իրականում, անհնար էր ոչնչից ստեղծել հսկայական արդյունք՝ առանց լինելու մարդկային հարաբերությունների պրոֆեսոր, մեկը, ով շատ լավ հասկանում էր տարբեր մշակույթներ, մարդ, ով իրար էր կապել ողջ աշխարհը՝ Վենեսուելայից սկսած մինչև Ավստրալիա, Եվրոպայից մինչև արաբական աշխարհ:

Հանձին Գյուլբենկյանի՝ ունեինք մի հայ, ով իր մեջ կրում էր համաշխարհային մշակույթը և այսպես կոչված բանակցային արվեստը: Եթե Գալուստ Գյուլբենկյանը չզբաղվեր գործարար կյանքով, թերևս լիներ աշխարհի լավագույն դիվանագետներից մեկը»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Նա խոսել է նաև Գյուլբենկյանի բարձր ճաշակի և արվեստի նկատմամբ տածած սիրո մասին, որն ամփոփվել է նրա հսկայական հավաքածուում:

«Այս շարքը կարելի է շարունակել, քանի որ գործ ունենք իրականում հանճարեղ մի մարդու հետ, սակայն այս ամենից առաջ Գալուստ Գյուլբենկյանը հայ մարդ էր և մեծ հայ: Նա ոչ միայն իր ծագմամբ էր հայ, այլև իր մտածելակերպով, իր ամենօրյա գործունեությամբ: Հայկականությունն ամեն տեղ էր՝ սկսած հարգանքից ծնողների, մշակույթի հանդեպ, մինչև վերաբերմունքը մեր ողջ ժողովրդի նկատմամբ», - ասել է Հանրապետության նախագահը՝ ընդգծելով, որ բնական է, որ Պորտուգալիա այցի շրջանակում պետք է լիներ այստեղ ու հանդիպեր հայ համայնքի հետ:

Դիմելով Պորտուգալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ի վերջո մի օր վերադառնալու է Հայաստան: Վերադառնալու է և իր հետ բերելու գիտության, արվեստի, մշակույթի, գործարար կյանքում ունեցած հաջողությունները: Վերադառնալու եք Հայաստան ձեր փոքրիկների հետ, բերելու եք և նրանց վերադարձնեք հայրենիք, որովհետև նրանք են մեր ապագան ու մեր ամենամեծ արժեքը»: