Գույքը ոստիկանությանն է, Մաքսայինը մեկ ամիս է, ինչ զբաղեցնում է այս շենքը. Նորագավիթի մաքսատան աշխատակիցը՝ դրոշի հետ կապված միջադեպի մասին
Երբ վարչապետն այցելեց, անկյունում ձողին ամրացված դրոշը կեղտոտ վիճակում էր, այսօր լրագրողների հետ զրույցում պատմեց Նորագավիթի մաքսատան աշխատակիցը՝ անդրադառնալով վարչապետի այցի ընթացքում գրանցված միջադեպին:
Միևնույն ժամանակ նա նկատեց, որ Մաքսային ծառայությունը նոր է տեղափոխվել այս շենք, և գույքը պատկանում է ոստիկանությանը, որի ստորաբաժանում էլ նախկինում զբաղեցրել է շենքը։
«Այդ դրոշը ժամանակին շենքի վերևն էր ամրացված, շենքը մի ամիս է, ինչ հատկացվել է մաքսայինին, այս շենքում նախկինում ոստիկանության բաժանմունքն էր նստում, դրոշը մաքսայինինը չէ, այլ ոստիկանության գույքն է»,-ասաց նա։
Մաքսայինի աշխատակիցը նաև պատմեց, որ աշխատակիցները միշտ չէ, որ լինում են տվյալ աշխատասենյակում։
«Այսօր 2 հոգով ենք եղել, բայց կարող է մի հոգի կամ 3 հոգի լինել՝ պայմանավորված է ծանրաբեռնվածությամբ։ Կարող են նաև սենյակում չլինել և դրսում ունենալ աշխատանք»,- շարունակեց աշխատակիցը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն՝ տեղում ծանոթանալու մաքսատան հնարավորություններին: Նա, տեսնելով տարածքի ոչ մաքուր վիճակը, ինչպես նաև ՀՀ պետական խորհրդանիշ դրոշը մի անկյունում նետված, հայտարարել էր. «ՊԵԿ-ում պարգևավճարը կրճատեք ու տարածքը մաքրեք, իսկ ովքեր այս սենյակում աշխատել են դրոշի այս պայմաններում, բոլորը հեռացվեն աշխատանքից»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել