Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը դիմել է ԱԱԾ՝ գործ հարուցելու խնդրանքով
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խումբը մարտի 26-ին դիմել է Ազգային անվտանգության ծառայություն՝ գործ հարուցելու խնդրանքով: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանից: Վերջինս նշեց, որ դիմել են այն հիմքով, ըստ որի՝ Գրիգորյանի առողջության գնահատականի վերաբերյալ եզրակացության տակ ստորագրել է մի անձ, ով այդ պահին ազատված է եղել այդ պաշտոնից.
«Վարույթ իրականացնող մարմինը, որպես հիմք ընդունելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, բազմիցս բարձրաձայնել է, որ թեպետ Մանվել Գրիգորյանը, տառապում է ծանր հիվանդությամբ, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, եւ կարող է կալանքը կրել: Սակայն մենք պնդում ենք, որ այդ եզրակացությունը անհիմն է եւ ոչ իրավաչափ, որովհետեւ հանձնաժողովի նախագահը, ով առողջապահության փոխնախարար էր, ստորագրության պահին՝ հունվար ամսին, վարչապետի՝ նախորդ տարվա դեկտեմբերի հրամանով ազատված է եղել աշխատանքից»:
Բաղդասարյանը նշեց նաեւ, որ եզրակացության մեջ գրված է եղել, որ թեեւ Գրիգորյանի կյանքին վտանգ չի սպառնում, բայց կարող է սպառնալ:
Ճշտելու համար՝ արդյունքում գործ հարուցվել է թե ոչ, դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության լրատվական կենտրոն: Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը խոստացավ ավելի ուշ պատասխանել մեր հարցին:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել