Ինչո՞ւ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, եթե պիտի նորից ավելացվեր
«168 ժամը» գրում է. «Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության անցած տարվա վերջի աստղաբաշխական ինքնապարգևատրումների թեման, Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ խնդիրը։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019թ. համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդն ուղիղ կիսով չափ կկրճատվի»,- հայտարարել է վարչապետը։
Թե ինչքանո՞վ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, և ինչքանո՞վ վարչապետը կատարեց իր խոստումը, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը երկու-երեք ամիս հետո կառավարությունը որոշեց եռակի ավելացնել ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը։ Ու հիմա վարչապետը դա օրինաչափ է համարում։
Հիմնավորումները տարբեր են` սկսած նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն խոստացել է գերակատարել բյուջեի եկամուտները, վերջացրած նրանով, որ համակարգում աշխատավարձերը ցածր են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ «Մաքսային ծառայողը, որն օրական տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Դա նշանակում է` ասել՝ գնա, յոլա գնա, տես՝ ինչ կարաս անես։ Եթե այս իրավիճակը թողնում ենք էսպես, իրեն ասում ենք՝ գնա քո գլխի ճարը տես»,- ասում է վարչապետը։
Իրականում վարչապետի ասածի մեջ ճշմարտություն կա։ Աշխատավարձերը Հայաստանում ցածր են։ Բայց այնպես չէ, որ այդ խնդիրն առկա է միայն հարկային-մաքսային համակարգում։ Խնդիրն ամբողջ պետական կառավարման ոլորտում է։
Ավելին, հարկային-մաքսայինում դրանք անհամեմատ բարձր են։ Չհաշված, որ ի տարբերություն բազմաթիվ բյուջետային հիմնարկների, այստեղ պարգևատրումները մշտական են։ Ամեն ամսվա աշխատավարձին` ի հավելում, տրվում է նաև պարգևատրում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել