Հայաստանն Ադրբեջանին ստիպել է բացվել. Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ադրբեջանն արձագանքելով Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, որ Բաքուն իր բանակը պետք է պատրաստի խաղաղության, հայտարարել է, թե ադրբեջանական բանակը ոչ թե խաղաղության է պատրաստ, այլ պատերազմի: Այս արձագանքի համատեքստում նախ ուշադրության է արժանի, թերեւս, հայկական դիվանագիտա-քարոզչական մարտավարության մի նուրբ ասպեկտ, երբ Երեւանը սկսել է խոսել խաղաղության եւ խաղաղություն պարտադրելու «կոմբինացիոն» համատեքստում, այսինքն` մի կողմից զգալիորեն ավելացրել է խաղաղության հռետորաբանությունը եւ տեղավորում է այն ընդհանուր շահի համատեքստում, մյուս կողմից՝ դա զուգորդում է պաշտպանական ռազմավարությունը հարձակողականի փոխելու աշխույժ հռետորաբանությամբ:
Դրա արդյունքում Բաքուն հայտնվում է բավականին անհարմար դրության մեջ: Իհարկե, միամտություն է ասել, թե դա, այսպես ասած, ճակատագրական դրություն է Բաքվի համար, սակայն մյուս կողմից՝ Բաքուն փաստորեն ստիպված է լինելու կամ խոսել հայկական տրամաբանությամբ, կամ պատերազմի մասին ստիպված խոսել խաղաղության ավելի ընդգծված մերժումով:
Իսկ եթե հաշվի առնենք եւ այն, որ հայկական կողմն իր խաղաղության ասպեկտների վրա կառուցած հռետորաբանությունը նրբորեն ուղղում է ավելի շատ ադրբեջանական հանրությանը, իշխանությանը թողնելով պաշտպանականից հարձակողական ռազմավարության անցնելու եւ խաղաղություն պարտադրելու մեսիջները, ապա փաստացի ստացվում է, որ Բաքուն սկսում է հակառակ հայկական կողմի խաղաղության առաջարկի պատերազմ առաջարկել թե՛ միջազգային, թե՛ իր հանրությանը: Այստեղ հարաբերակցությունը ամենեւին նոր չէ, այսինքն` հայկական կողմը միշտ էլ եղել է խաղաղության առաջարկողը եւ պահպանողը, իսկ Ադրբեջանը՝ պատերազմի: Նորը տվյալ դեպքում շեշտադրումների հղկումներն ու նրբացումներն են, որոնք Բաքվին ստիպում են այլեւս ավելի ընդգծված քարոզել պատերազմ եւ փաստացի հայտնվել պատերազմի արդեն ինքնանպատակ քարոզի դիրքերում, կամ ստիպել է բացվել այդ դիրքերում: Ավելի լայն առումով, այստեղ, անշուշտ, ուշադրության է արժանի նաեւ մեկ այլ հանգամանք: Պատերազմի կամ խաղաղության պատրաստ են լինում ոչ թե բանակները, կամ խաղաղություն պարտադրելու, այլ պետությունները, այսինքն` համակարգերը: Բանակները դրանց մասն են: Այն, որ մեր բանակը պատրաստ է սխրանքի, ընդ որում ոչ միայն ոգեղենության, այլ նաեւ զուտ մարտական կարողությունների ու ունակությունների շնորհիվ, աներկբա է, դա ապացուցել է բանակի թե՛ առաջին սերունդը, թե՛ նոր սերունդը 2016-ին:
Այդ իմաստով պաշտպանության նախարարի հայտարարությունները, նաև դրանց քաղաքական հավանությունը տվող վարչապետի հայտարարությունները հիմնավոր են, նաև կարևոր ընդհանուր պետական քաղաքականության տեսանկյունից: Սակայն այդ ամենը, իհարկե, ոչ թե հակադրվում է, այլ պետք է փոխլրացվի ընդհանուր պետական կարողությունների հետևողական ընդլայնումով և բարձրացումով, քանի որ պատրաստ է խաղաղություն պարտադրելուն կամ ամբողջ օրգանիզմը, կամ խիստ սահմանափակ է լինելու մեկ օրգանի կարողությունների էֆեկտը, որովհետև այն չի կարող շատ երկար ժամանակ իր վրա կրել մյուս չաշխատող օրգանների ծանրաբեռնվածությունը: Իսկ այդ առումով աներկբա է, որ չնայած թավշյա հեղափոխությամբ իրավիճակի էական, հիմնարար փոփոխությանը, այդ թվում՝ պետական քաղաքականության ամբողջ սպեկտրի առավել հավասարակշռման տեսանկյունից, այդուհանդերձ, օրգանների աշխատանքի «բաշխվածությունը»՝ էֆեկտիվության տեսանկյունից, դեռևս մնում է անհամաչափության ռեժիմում, որն ունի հնարավորինս արագ ինստիտուցիոնալ կերպով հավասարակշռվելու անհրաժեշտություն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել