Ի՞նչ է հայտարարագրել Նազենի Ղարիբյանը, ի՞նչ է փոխվել պաշտոնը ստանձնելուց հետո
«Փաստ» թերթը գրում է.
«Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Նազենի Ղարիբյանը չի հայտարարագրել տվյալներ անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ: Հայտարարագրի համաձայն՝ նա անշարժ եւ շարժական գույք չունի:
Ն. Ղարիբյանը հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամուտների մասին: 2018թ. հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցը կազմել է 400 եվրո: Հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 15 եվրո:
2018թ. հարկային տարում ՀՀ դրամով ստացված եկամտի հանրագումարը կազմել է 4 965 282 ՀՀ դրամ: Նշված գումարը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 2 994 109 ՀՀ դրամ, 1 406 882 ՀՀ դրամ եւ 564 291 ՀՀ դրամ: Բացի նշվածներից, Նազենի Ղարիբյանը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից 1000 եվրո եկամուտ է ստացել:
Նկատենք, որ ի տարբերություն 2018թ. տարեկան հայտարարագրի՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Նազենի Ղարիբյանը նշել էր նաեւ բնակարանի ու այգետնակի առկայության մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել