Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել Մակրոն ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումը Հայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստում Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Քննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարները Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է Ֆրանսիան սիրում է ձեզ. Մակրոն Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբ Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել

Շվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնումՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարԱռաջարկվում է վերացնել պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումըՑանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհինԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. ԿալասԱդրբեջանի հետ գործընկերությունը երկարաժամկետ նշանակություն ունի, գրել է Իտալիայի վարչապետըՀնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասինԵրկիրը կարող է լինել նույն աշխարհագրական կոորդինատների ներքո, բայց աշխարհագրական դիրքը փոխվիԱյս պահը, որ հիմա ապրում ենք, Հայաստանի պահն էՈւկրաինական ԱԹՍ-ները ՌԴ-ին հարվածել են շուրջ 2000 կմ խորության վրաԵՄ-ն Հայաստանին է փոխանցել վիզաների ազատականացման առաջընթացի առաջին զեկույցըՄեղադրյալը դատական նիստի ժամանակ վիրավորել է դատավորինՀայաստանը Հարավային Կովկասում մեր հիմնական հենասյունն է. ԿալլասՈւրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում Վարչապետ Փաշինյանի ելույթը «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովինԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ումՋերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. ԱրաղչիՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը` Մատենադարանում (լուսանկարներ)ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխՀայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մամուլ

Ինչ է բերում Պուտին-Էրդողան հանդիպումը. Նոր ռազմավարություն եւ նոր շեշտադրումներ Հայաստանի համար

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ապրիլի 8-ին Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հերթական հանդիպումը անցել է առանց անակնկալ կամ սենսացիոն հայտարարությունների, թեեւ երկու նախագահները արձանագրել են երկկողմ հարաբերության կայուն աճն ու խոսել նաեւ ռազմա-տեխնիկական գործակցության հետագա խորացման մասին: Ռուս-թուրքական հարաբերությունը, սակայն, հայկական դիտանկյունից սենսացիաներով կամ դրանց բացակայությամբ չէ, որ պետք է գնահատվի կամ չափվի: Առավել եւս, որ, այդուհանդերձ, եթե ոչ սենսացիայի, ապա առնվազն անակնկալ զարգացումների մասին խոսելու հիմքեր առկա են, առնվազն դիտարկման մակարդակում:

Խոսքն այն մասին է, թե արդյո՞ք ռուս-թուրքական գործակցությունը կարող է հանգեցնել Թուրքիա-Արեւմուտք այն աստիճանի ճգնաժամի, որ Անկարան ի վերջո դնի ՆԱՏՕ անդամակցությունը դադարեցնելու հարց, կամ այդ հարցը դնի Բրյուսելը, կամ Վաշինգտոնը: Առավել եւս, որ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը արդեն արել է կամ-կամ-ի մասին հայտարարություն: Այն, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունը Հայաստանի համար վտանգավոր է պատմականորեն, դա վաղուց ամենեւին նորություն չէ: Սակայն այդ համատեքստում Թուրքիա-ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Թուրքիա հարաբերության ճգնաժամը լիովին նոր իրավիճակ է բերում նաեւ ռուս-թուրքական հարաբերության առումով, եւ այստեղ Հայաստանի համար էլ ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ՝ թե՛ ռուս-թուրքական հարաբերության զարգացումները գնահատելու տեսանկյունից, թե՛ ռեգիոնալ իրողությունները:


Այս համատեքստում հատկանշական է, որ լայն տրանսֆորմացիոն միտումները տեղի են ունենում Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման համատեքստում, որտեղ առանցքային հարցերից մեկը դառնում է հենց դա՝ ինչպես գնահատել ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում: Ընդ որում, դա ոչ միայն տեսական ուղղություն չէ, այլ գործնականում ազգային անվտանգության առանցքը՝ հաշվի առնելով այն, որ ռուս-թուրքական հարաբերությունը կառուցվում է Հայաստանի, ընդհանրապես Կովկասում հայկական գործոնի կենսական շահերը չեզոքացնելու միտված 1921 թվականի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի տրամաբանությամբ: Համենայնդեպս, առայժմ այդ տրամաբանությունը ոչ միայն չի փոխվել, այլ կողմերը հավատարմություն են հայտնում դրան:

Հասկանալի է, որ իրական քաղաքականության ռեժիմում կարող են լինել մարտավարական հակոտնյա քայլեր, մասնավորապես ռուսական կողմից՝ հաշվի առնելով Հայաստանի խնդիրը, որ հատկապես ցցուն է Ապրիլյան քառօրյայից հետո եւ ավելացել է թավշյա հեղափոխությամբ, լեգիտիմ իշխանության ձեւավորումով եւ մի շարք հայտարարություններով, որոնք քաղաքական պատասխանատվության փաստն են դնում ՌԴ առաջ:

Բայց խոսքը, ի վերջո, ռազմավարության գնահատումների մասին է, ըստ այդմ՝ հարցը Հայաստանի նոր ռազմավարության տեսանկյունից առնվազն արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանից չի ստացվել ռազմավարական այլ ազդակ՝ ավանդական, ռուս-թուրքական հարաբերության վրա կառուցված տրամաբանությունից դուրս գալու մասին:

Այդ խնդիրն ինքնին ենթադրելու է Հայաստանի համար ՆԱՏՕ-ի ռեգիոնալ դերակատարման նոր ամրագրումներ, ընդ որում՝ նույնիսկ անկախ զուտ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերության զարգացման՝ ռուս-թուրքական հարաբերության զարգացման հետ փոխկապակցվածությունից: Որովհետեւ այստեղ որոշակիորեն առանձին գիծ է դառնում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունը, ինչն ինքնին նշանակում է Հայաստանի անվտանգային նոր ռազմավարությունում ՆԱՏՕ դերի էական վերագնահատում, այդ համատեքստում նաեւ Վրաստանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում