Իրանի ԱԳՆ-ը առաջարկել է ԱՄՆ ԶՈՒ-ն ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում
Իրանի ԱԳՆ-ը երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին առաջարկել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Հասան Ռուհանին գրած նամակում․․․ առաջարկել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ զինված ուժերը, որոնք հայտնի են CENTCOM անվանումով, ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում»,- ասվում է Իրանի ԱԳՆ Telegram-ալիքում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ահաբեկչական համարվող արտասահմանյան կազմակերպությունների ցուցակում կներառի ԻՀՊԿ-ը։
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի զինվորականները աջակցում են Մերձավոր Արեւելքում ահաբեկչակա խմբավորումներին եւ իրենք էլ մասնակցում են ահաբեկչական գործողություններում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է