Հստակ քարոզչություն է իրականացվում տրանսգենդերների կողմից. Տեր Եսայի քահանա Արթենյան
Երեւույթը միանշանակ սրբապղծություն է, պղծություն է եւ բնականաբար մեզ համար անընդունելի: Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը, անդրադառնալով ապրլի 5–ին ԱԺ-ում լսումների ժամանակ ամբիոնից տրանսգենդերի ելույթին։ Նրա խոսքով, կա կոնկրետ եւ հստակ ձեւակերպում՝ ընդունել մեղավորին, բայց մերժել մեղքը։
«Քրիստոնեության մեջ վերաբերմունքն ու մոտեցումը շատ հստակ է նման երեւույթների վերաբերյալ եւ կարծում եմ սա ոչ մեկի համար նորություն չէ, որովհետեւ շատ հստակ ձեւակերպված մենք ունենք մոտեցում, որը բխում է ավետարանից եւ ավետարանական ճշմարտություններից՝ մերժել մեղքը ընդունելով մեղավորին եւ փորձելով մեղավորիին ճիշտ ճանապարհի բերել»,– ասաց Տեր Եսային։
Նրա խոսքով, այսօրվա արժեքները վերաձեւակերպվում են. «Անընդհատ շահարկվում են հարցեր, խեղաթյուրվում է այն իրողությունը, որ դե մարդը ասպիսին է, այդպես է ծնվել եւ ի՞նչ կարող է մարդն անել»,–ասաց քահանա Արթենյանը։
Նրա խոսքով այսօր տարբեր մասնագետներ կամ չակերտավոր իրավապաշտպաններ փորձում են ձեւակերպել, որ սա մարդու իրավունքների հարց է։
«Երեւույթը միանշանակ սրբապղծություն է, պղծություն է եւ բնականաբար մեզ համար անընդունելի, բայց սա չի նշանակում, որ եկեղեցին կամ քրիստոնեությունը կոչ է անում, որ նման մարդկանց խարույկի վրա այրել, երկրից վտարել կամ խտրական վերաբերմունք դրսեւորել, ինչպես, որ շատ հաճախ ներկայացվում է իբր թե եկեղեցին կամ քրիստոնեությունը կոչ է անում խտրական վերաբերմունք դրսեվորել եւ մարդկանց պարզապես հալածանքի ենթարկել»,–ասաց քահանա Արթենյանը։
Տեր Եսայու խոսքով այս միֆը ստեղծել են հենց իրենք, իրենց ագրեսիվությունն արդարեցնելու համար եւ իրենց իրավունքներն ավելի շեշտադրելու համար։ Ըստ նրա այս երեւույթը միշտ էլ եղել է, պարզապես վերջին շրջանում նրանք ավելի համարձակ են դարձել, եւ հանրության կարծիքից չեն վախենում։
Քահանայի խոսքով իր պրակտիկայում եղել են դեպքեր, երբ եկեղեցի են եկել մարդիկ, որոնք ուզեցել են սեռափոխություն անել, սակայն խոսելով քահանայի հետ, որոշել են հետ կանգնել այդ որոշումից, եղել են եւ հակառակ դեպքեր, որ խոսել են, բայց մեկ է գնացել եւ սեռափոխություն են արել։
«Մենք ունենք ավանդական արժեքներ, որոնք որքան էլ այսօր փորձ է արվում հետամնացություն ներկայացնել եւ ժաղովրդին մատուցել, բայց միեւնույն ժամանակ մեր ժողովրդի մեջ այս ավանդույթները շատ ամուր են նստած, ոչ թե որպես հետամնացություն այլ պարզապես առողջ կեցության, ոչ միայն առողջ ընտանեկահ հարաբերությունների այլ նաեւ առողջ մարդկային հարաբերությունների առումով»,–ասաց քահանան։
Քահանա Արթենյանի խոսքով հստակ քարոզչություն է իրականցվում նրանց կողմից։ Նրա կարծիքով կարիք չկա այսքան անդրադառնալ այս թեմային, քանի որ ավելի շատ գովազդվում է երեւույթը, ինչին եւ իրենք երեւի թե հասնում են՝ պրովակացիայի տանելով եւ հանրության մեջ ավելի շատ քննարկելով այս թեման։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է