Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անվան հետ կապված՝ հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք չկան: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Սակայն ՀՔԾ-ից հրաժարվել են պատասխանել, թե գործով ինչ դատավարական կարգավիճակ ունի Վլադիմիր Գասպարյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող:
Վլադիմիր Գասպարյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ իրեն առնչվող քրեական գործի մասին կխոսի, երբ տվյալ գործով իրավական կարգավիճակ ունենա:
NEWS.am-ի տեղեկություններով՝ գործի նախաքննության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ 2018 թ. դետեմբերի 18-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ Հակամրցակցային գործունեություն ծավալելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի 2012թ.-ի ընտրություններից առաջ՝ հունվար-փետրվար ամիսներին, ՀՀ ոստիկանության նախկին պետը (խմբ. այդ ընթացքում պաշտոնավարել է Վլադիմիր Գասպարյանը), իր պաշտոնեական դիրքն ու լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ խոստացել է միջամտել եւ օգնել «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ վճարովի ուղեւորափոխադրումներին առնչվող խնդիրները լուծելու հարցում, եթե վերջինս խորհրդարանական ընտրություններում աջակցի Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի համայնքապատկան դպրոցների գործունեությունը մշտադիտարկվում և գնահատվում է