Ավել–պակաս արտահայտությունների համար կներեք. «Սպայկա»–ի աշխատակիցները ծափահարեցին վարչապետին ու հեռացան
«Սպայկա»–ի ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանի հորդորով ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքող ընկերության աշխատակիցները քիչ առաջ դադարեցրեցին բողոքի ակցիան։
Կարեն Բաղդասարյանը կառավարության շենքի դիմաց հավաքված ընկերության աշխատակիցներին հորդորեց՝ հնարավորություն տալ ընկերության ղեկավարությանը՝ խորհրդակցելու իրավաբանեների հետ, որպեսզի հասկանան, թե ինչի արդյունքում է Ղազարյանի նկատմամբ կալանավորման որոշում կայացվել։
Նա նշեց, որ համապատասխան քննարկումներից հետո կտեղեկացնեն իրենց հետագա գործողությունների մասին։
Բաղդասարյանը ակցիայի մասնակիցներին հավաստիացրեց, որ մինչ Դավիթ Ղազարյանի ազատ արձակվելը, ընկերերության ղեկավարումը կլինի վստահելի ձեռքերում։ Նա ընկերության ադմինիստրատիվ աշխատողներին հորդորեց վերադառնալ աշխատավայր, իսկ ջերմոցների աշխատակիցներին՝ գնալ տուն.
«Ես գիտեմ, որ դուք մեծ հաճույքով այստեղ կշարունակեք բողոքի ակցիան, սակայն մենք դրանով հիմա ոչինչ չենք փոխի, մենք իրավունք չունենք էմոցիաներին տրվել, չգիտեմ ինչ է վերջը լինելու, բայց մենք պետք է հաղթենք, արդարաությունը պետք է հաղթի»,–ասաց նա՝ կոչ անելով ցուցարարներին՝ ծափարել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Պարո՛ն վարչապետ, այս ակցիաների շրջանակում արված ավել–պակաս արտահայտությունների համար մեզ կներեք, դուք մեր երկրի ղեկավարն եք, մենք ձեզ հավատում ենք, ինչ որոշումներ որ դուք ընդունում եք, մենք հավատում ենք, որ այս երկրի համար եք ընդունում, մենք ձեզ ողջունում ենք և խնդրում ենք, այդ «ինչու»–ների պատասխանը գտեք»,–հայտարարեց նա։
Բաղդասարյանն ասաց, որ հետագա գործողությունների մասին տեղյակ կպահեն։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության միջնորդությունն ու երկու ամսով կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասi (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել