Վարչապետին Գյումրիում «անակնկալ» էր սպասվում. Գյումրեցիներն ակնարկներ են արել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանից նստեց գնացք եւ մեկնեց Գյումրի։ Նրան Գյումրու կայարանում «անակնկալ» էր սպասվում․ մարդկանց հոծ բազմություն, որոնք եկել էին ոչ այնքան երկրի ղեկավարին տեսնելու եւ ողջունելու, որքան իրենց խնդիրները ներկայացնելու։
Արդյունքն այն էր, որ նամակների տրցակը չէր տեղավորվում Փաշինյանի թիկնապահների ձեռքերում: Քաղաքի փողոցներով քայլելուց, ձկնաբուծարան, ռազմաբազա, օդանավակայան այցելելուց հետո նա վերադարձավ մայրաքաղաք։
«Գյումրի այցելելուց հետո վարչապետը, հավանաբար, բանաստեղծության փոխարեն ողբերգություն կգրի»,- կեսկատակ-կեսլուրջ ասում էին գյումրեցիները՝ ակնարկելով, որ Գյումրիից ստացած տպավորություններն էլ Փաշինյանը, ինչպես Ռանչպար գյուղ այցելությունից հետո արեց, չափածոյի է վերածելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ