Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Պետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմի Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջ Առաջարկվող փոփոխությունները մի քանիսն են Կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ Միսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկ Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին Արարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ «Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններովՄարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում
Հայաստան

Սվիտալսկի. Մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, արդյունքներ պահանջելու

«Մարդու իրավունքների հարցով հանրային լսումները կարևոր նշանակություն ունեն երկրում ժողովրդավարական մշակույթը խթանելու համար։ ԵՄ համար մարդու իրավունքների քննարկումների ընդգրկունությունը առաջնահերթություն է»,-այսօր այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների հարցով հանրային լսումների ժամանակ, որին ներկա են նախարարներ, դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդու իրավունքների պաշտպաններ։

Սվիտալսկին նշեց, որ մարդու իրավունքների հարցը ՀՀ-ԵՄ օրակարգի առաջնային հարցերից է, ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են միասնական արժեքների վրա, որի կարևոր բաղադրիչն է մարդու իրավունքները։

«Այս քննարկման մեջ կա նաև պրակտիկ արժեք, քանի որ հաջորդ շաբաթ Բրյուսելում մենք ունենալու ենք տարեկան քննարկում մարդու իրավունքների երկխոսություն մեր հայ գործընկերների հետ»,-ասաց Սվիտալսկին։

Սվիտալսկին նշեց, որ նախորդ տարվա իրադարձությունները հիմք են նաև քննարկումների համար և նոր դիտանկյունից են նայում մարդու իրավունքների օրակարգին։ Սակայն սա չի նշանակում, որ խնդիրները վերացել են, քանի որ անգամ ամենաժողովրդավարական հասարակություններում մենք կատարյալ չենք, ունենք մշտական մարտահրավեր՝ պատասխանելու մարդու իրավունքների խնդիրներին ու հարցերին։

Դեսպանը նշեց, որ հաջորդ շաբաթ կդիտարկեն, թե ինչպես է մարդու իրավունքների օրակարգն առաջընթաց արձանագրել։

«12 ամիսը կարող է կարճ ժամանակ թվալ, բայց մարդիկ փողոցներում բոլոր իրավունքներն ունեն անհամբեր լինելու, ունեն իրավունք՝ պահանջելու արդյունքներ, սպասել փոփոխություններ»,-ասաց Սվիտալսկին, նշելով, որ շատ դեպքերում այս փոփոխությունները տեղի են ունենում, սակայն խնդիրները մնում են, մասնավորապես դատական բարեփոխումները, որը ԵՄ-ի համար ՀՀ-ի հետ երկխոսության ողնաշարն է։

Սվիտալսկին նշեց 3 կարևոր ուղղություններ. գենդերային հավասարություն, մասնավորապես Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը, Ստամբուլի կոնվենցիային, որը ՀՀ-ն ստորագրել է, բայց դեռևս չի վավերացրել։ Երկորդ կարևոր ուղղությունը, որը առաջնային է ԵՄ համար, խտրականության դեմ պայքարն է։

«ԵՄ փիլիսոփայությունը հիմնված է շատ պարզ ճշմարտության վրա՝ չեն կարող լինել երկրորդ դասի քաղաքացիներ եվրոպական հասարակություններում։ Հանդուրժել՝ չի նշանակում սիրել, բայց նշանակում է ընդունել, որ մարդիկ տարբեր են»,-ասաց Սվիտալսկին, հույս հայտնելով, որ Հայաստանն առաջընթաց կարձանագրի այս ոլորտում։

Երրորդ կարևոր խնդիրը, ըստ դեսպանի, աշխատանքային ու սոցիալական իրավունքներն են։