Արմեն Սերգոյան. Պետական միջոցները պետք է ծախսել ըստ առաջնահերթությունների
Ջրային կոմիտեի ջրամատակարարման և ջրահեռացման վարչության պետ Արմեն Սերգոյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ
Որպես ջրային համակարգերի պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչ՝ ես նույնպես կիսում եմ մտահոգությունները ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման, կառավարման, այդ թվում նաև ջրային համակարգերի ոչ կատարյալ վիճակի, պահանջվող ներդրումների, այդ համակարգերի բարելավման, մասնավորապես մաքրման կայանների կառուցման համար: Ես համամիտ եմ, որ Սևան արտանետվող կեղտաջուրն ամբողջովին մաքրման ենթարկվի: Սակայն նախ պետք է առաջնահերթությունները մշակվեն: Եթե ասվում է, որ պետք է կարողանանք իջեցնել կեղտաջրերի ծավալները, այսինքն՝ խառնվող մաքուր ջրի և անձրևաջրի, ուրեմն՝ նախ եկեք այդ հարցը լուծենք: Երբ տեսնենք, որ արդեն այդ արդյունքին հասել ենք, նոր հետո մաքրման կայանները կառուցենք: Պետական միջոցները արդյունավետ օգտագործելու տեսանկյունից եթե նայենք, ապա չենք կարող հիմա մաքրման կայան կառուցել ու մի հինգ տարի հետո նոր այդ հարցը լուծել: Իմ մտահոգությունն այն է, որ ներհոսող կեղտաջուրը բավարար օրգանական կեղտոտություն չունի, այնքան է ջրիկացվում այդ կեղտաջուրը: Համաձայն կատարված հետազոտությունների՝ աղտոտվածությունը կազմում է 220-280, որոշ դեպքերում նաև 300 միլիգրամ-լիտր: Դա կենցաղայաին կեղտաջրերին բնորոշ կեղտոտվածությունն է: Այդ մաքրման կայանների արտահոսող կեղտաջրի ԹՔՊ-ն կազմում է 40-70, որոշ բացառիկ դեպքերում՝ 80 միլիգրամ-լիտր: Այսինքն՝ այնքան է ջրիկանում կեղտաջուրը, որ էլ կենսաբանական մաքրում հնարավոր չի իրականացնել: Նույն պրոբլեմը կա նաև Աերացիայում: Այսինքն՝ մի հատ անձրև է գալիս, Աերացիայի կեղտաջուրը 2 անգամ ավելանում է: Ստացվում է, որ այստեղ լրիվ անձրևաջուր է գալիս: Ես ուզում եմ ասել, որ եթե պիտի ինչ-որ միջոց, ենթադրենք, պետական միջոց ներդրեցինք, սարքեցինք ու տեսանք՝ արդյունք չունենք, ապա անօգուտ է դա, անարդյունավետ:



















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ