Գերմանիայի Բունդեսթագը վավերացրեց Հայաստան–ԵՄ համաձայնագիրը
Գերմանիայի Բունդեսթագն այսօր՝ ապրիլի 4–ին քննարկել և վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Այս մասին Բեռլինից ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը հրավիրված էր մասնակցելու քննարկմանը։
Նրա խոսքով՝ բոլոր հիմնական քաղաքական ուժերը կողմ են արտահայտվել համաձայնագրին։ Դեմ ձայներ չեն եղել։ Ձեռնպահ են քվեարկել միայն «Այլընտրանք Գերմանիայի համար» և նախկին կումինստական կուսակցության խմբակցությունները։
«Շնորհավորում եմ բոլորիս։ Շնորհակալություն եմ հայտնում մեր գերմանացի գործընկերներին»,– ասաց Աշոտյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի նման կարևոր երկրի կողմից վավերացումը տեսանելի քաղաքական ուղերձ կարող է լինել եվրոպական մյուս երկրների խորհրդարանների համար։
Աշոտյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ արտաքին քաղաքականության հարցերում ընդդիմությունն ու իշխանությունը միասնական պետք է գործեն։
«Ես, որպես այս համաձայնագրի ստորագրմանհ ամար մեծ ջանք գործադրած քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչպես նաև հաշվի հառնելով իմ ներդրած անձնական ջանքերը, շահագրգռված եմ, որ համաձայնագիրն արագորեն վավերացվի։ Շարունակելու ենք այդ ուղղությամբ ներդնել մեր ջանքերն ու փորձը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ այդ փաստաթուղթը Հայաստանի արտաքին քաղաքական կարևորագույն ձեռքբերումներից մեկն է վերջին տարիներին։
Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին: Հայաստանի Ազգային ժողովը համաձայնագիրը վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին: Եվրամիության անդամ 28 երկրներից Գերմանիան, Բուլղարիան, Միացյալ Թագավորությունը, Լատվիան, Լիտվան, Ռումինիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Էստոնիան, Մալթան և Դանիան արդեն վավերացրել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագիրը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ