Սելին Դիոնը տարեվերջին նոր ալբոմ կթողարկի
Հայտնի երգչուհի Սելին Դիոնը հայտնել է, որ տարեվերջին նոր ալբոմ կթողարկի, ինչպես նաև կմեկնի վերջին տասը տարվա մեջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում առաջին շրջագայությանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 51-ամյա աստղը, որը վերջին տասը տարում հիմնականում համերգներ է կազմակերպել լասվեգասյան Caesars Palace-ում, երկրպագուներին ասել է, որ կրկին ճանապարհ ընկնելու ցանկություն ունի:
«Այնքան երախտապարտ եմ բոլոր երկրպագուներիս, որոնք երկար տարիներ եկել են Լաս Վեգաս՝ իմ համերգներին ներկա լինելու համար: Իսկ այժմ ես նոր շոու ստեղծելու և այն Հյուսիսային Ամերիկա, ամբողջ աշխարհ տանելու հնարավորություն ունեմ»,-ասել է Դիոնը:
Աստղը հավելել է, որ շատ ոգևորված է նոր ալբոմի և շրջագայության լուրերով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ