Համաներումով ազատված շուրջ 71 անձ հանցագործություն է կատարել. Օսիպյան
ՀՀ–ում այս պահի դրությամբ համաներումով ազատված շուրջ 71 անձ կատարել է 131 հանցագործություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ոստիկանապետի խոսքով՝ ՀՀ–ում քաղաքացիներն ավելի զգայուն են դարձել։
«Եթե նախկինում ուշադրություն չէին դարձնում որեւէ արարքի, որովհետեւ մտածում էին, որ համապատասխան իրավական գնահատականի չի արժանանա, այսօր ցանկացած բանի համար քաղաքացիները դիմում են ոստիկանություն»,–ասաց նա։
Ոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ բնակարանային գողության համար դիմել են ոստիկանութհյուն եւ ոստիկանության ծառայողները չեն գրանցել դեպը, ճանապարհել են քաղաքացուն, իսկ այսօր նրա հավաստմամբ՝ նման բան չկա. ոստիկանությունում ցանկացած հաղորդում եւ հայտարարություն գրանցվում է։
Օսիպյանը նշեց, որ եռամսյակային տվյալներով հանցագործության դեպքերի թիվը նվազել է, իսկ բացահայտման ցուցանիշն աճել։
Անդրադառնալով Հայաստանի ճանապարհներին երթեւեկության ծանրաբեռնվածությանը, Օսիպյանը հերթական անգամ հիշեցրեց, որ գնալով ավելանում է Հայաստան ներկրվող մեքենաների թիվը.
Ոստիկանապետի խոսքով՝ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. համեմատ 9000–ից ավելի մեքենա է ներկրվել Հայաստան։
«Ամեն օր ավտոմեքենաներ են բերում, բայց փողոցների ու խաչմերությների վիճակը նույնն է մնում Այո, ճանապարհային ոստիկանությում կան թերություններ. ես ինքս էլ եմ թերանում, յուրաքանչյուր աշխատող մարդ թերանում է, չաշխատող մարդը չի թերանում, որովհետեւ չի աշխատում»,–ասաց նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ