Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Պետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմի Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջ Առաջարկվող փոփոխությունները մի քանիսն են Կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ Միսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկ Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին Արարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ

Տեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձիՍուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է ԼեհաստանԿայա Կալասին Բաքվում ընդունել է Ջեյհուն ԲայրամովըՓաստաթղթերի ստորագումից հետո Ն. Փաշինյանը և Է. Մակրոնը հանդես են գալիս հայտարարություններով
Հայաստան

Սևանա լճի մակարդակը ջրառից առաջ կբարձրանա 45 սմ, ջրամբարները լցված կլինեն 80-90%, ցրտահարություն չի սպասվում. Ֆելիքս Ցոլակյան

Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում: Այդ մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ չմոռանալով մինչև լավ լուրը հայտնելը ձեռքը սեղանին խփել` «թու-թու»: Նա նշեց, որ ապրիլ-մայիս ամիսների տեղումների քանակն ավելի է լինելու, հունիսին՝ նորմայի սահմաններում, գետերի ելքերը մեծանալու են և 90-120 տոկոս ջրառատ կլինեն, թեև միայն երեք-չորս օր առաջ կարող են ասել` վարարում կլինի, թե ոչ:

«Սևանա լիճն այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով պակաս է անցած տարվա համեմատ, և դա նորմալ երևույթ է, քանի պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, և հալք է եղել, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավարպես կբարձանա ջրառից առաջ՝ մինչև հունիս»,- հայտնեց Ֆելիքս Ցոլակյանը:

Վարչապետին զարմացրեց այս տեղեկությունը, նա կրկնեց, թե արդյոք երկու ամսվա մեջ ջրի մակարդակը 45 սմ կարող է բարձրանալ և ստացավ նույն պատասխանը, իսկ Ֆելիքս Ցոլակյանը պարզաբանեց. «Տարվա վերջին Սևանա լճի մակարդակը՝ 5-10 սմ ավելի կլինի»,-ասաց նա:

Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին` նա նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն: «2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաև ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով, այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս»,- հայտարարեց նա: Չնայած դրան` նախարարը նշեց, որ ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, իսկ վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկման տիրույթում է:

Ամփոփելով` վարչապետը նշեց, որ այս տարի մեր գյուղատնտեսության համար 99 տոկոսով բարենպաստ տարի է սպասվում և ավելացրեց, որ կառավարության օրակարգը հագեցած է գյուղատնտեսական գործունեությունը խթանող նախագծերով:

Տարածային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ երեկ ներկա է գտնվել Կեչուտի և Արփա-Սևան թունելի միջով ջրի տեղափոխման աշխատանքի մեկնարկին, ինչը թույլ կտա տասն օրվա ընթացքում համապատասխան ջրի առկայության պարագայում մեկ սանտիմետրով բարձրացնել Սևանի մակարդակը, սակայն, ըստ նրա, այդքան ջուր չեն ունենա: