Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակ Սուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանը Էկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքները Տեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդ ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Պետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմի Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ Արաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջ Առաջարկվող փոփոխությունները մի քանիսն են Կապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծ Միսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակը

Երևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետՀայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներումՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարանՕդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվելՌազմավարական գործընկերությունը, որը մենք այսօր ստորագրեցինք, ավելի է ամրապնդում այս համագործակցությունըԱՄՆ կինոարվեստի և գիտության ակադեմիան թարմացրել է արհեստական բանականության օգտագործման կանոններըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման ելույթը «Երևանյան երկխոսություն» 2026 միջազգային համաժողովինԽոսելու եմ Իրանի նախագահի հետ. ՄակրոնՄեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագծի քննարկումՈստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի
Հայաստան

Ո՞վ է բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցում վարչապետին

Կենտրոնական բանկը կարծես թե գոհ է նոր կառավարության հետ աշխատանքից։ Համենայնդեպս, երբ հարցնում ես՝ ինչպես են կառավարության հետ հարաբերությունները, ԿԲ-ականների դեմքին ոգեւորություն է հայտնվում։ Նրանք ազատված են հին իշխանությունների «ճիրաններից», հիմա իրենց ավելի անկախ են զգում՝ ոչ միայն օրենսդրական առումով։ Թեեւ շատերը տարակուսում են՝ կառավարությունները փոխվում են, ԿԲ-ն ու Արթուր Ջավադյանը` մնում։ Նրանք անփոխարինելի են։ Ու ոնց որ թե լավ էլ սինխրոն վիճակում են գտնվում իրար հետ՝ ԿԲ-ն աջակցում է «հեղափոխական» ինստիտուտների ներդրման հարցում, օրինակ՝ «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգ է մշակում, կառավարությունն էլ թույլ է տալիս ԿԲ-ին իրագործել իր վաղեմի երազանքը՝ ստեղծել արժեթղթերի բորսա, որ Հայաստանում էլ մարդիկ կարողանան մասնավոր սեկտորից ակցիաներ գնել եւ վաճառել։ Սա կաշխուժացնի տնտեսությունը եւ կխթանի տնտեսական վիճակի բարելավմանը։

ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ։ «Ես կարող եմ Ձեր ասածը պնդել, որ աշխատանքներ տարվում են կառավարության հետ, որովհետեւ սա էնպիսի մեծ աշխատանք է, որ միայն Կենտրոնական բանկն ի վիճակի չէ արժեթղթերի շուկան զարգացնել, եւ էստեղ շատ կարեւոր է այն քաղաքականությունը, որը վարում է կառավարությունը, այսինքն՝ ստվերի կրճատում, ստվերից դուրս բերել, որովհետեւ կորպորատիվ շուկայում ամենակարեւոր խնդիրը դա է, որ ստվերից դուրս գան ձեռնարկությունները եւ այնուհետեւ իրենք արդեն հասնեն այն մտքին, գաղափարին, որ ֆինանսական ռեսուրս ձեռք բերելու աղբյուրը ոչ միայն վարկն է կամ համատեղ ձեռնարկատիրությունը, այլ նաեւ կապիտալի շուկան, որտեղ պարտադիր չէ, որ իրենք 100 տոկոս սեփականատեր լինեն։ Նրանք կարող են կապիտալի շուկայի մասնակցության միջոցով ֆինանսական ռեսուրսներ ձեռք բերել։ Բայց որպեսզի որեւէ մեկը գնի որեւէ ձեռնարկության արժեթուղթ, բնականաբար, պետք է վստահ լինի, որ էդ ձեռնարկությունը բաց է, սպիտակ դաշտում է գործում»,- ասաց Դարբինյանը՝ հընթացս դրվատելով կառավարության վարած «հակաստվերային» քաղաքականությունը։

- Կենտրոնական բա՞նկն է ավելի շատ շահագրգռված այս հարցում, թե՞ կառավարության նախաձեռնությունն է՝ ստեղծել արժեթղթերի շուկա։

- Դե, ԿԲ-ն վաղուց է էս հարցերը միշտ բարձրացրել։

- Նախորդ կառավարությունների օրոք չէ՞ր ստացվում դա իրագործել։

- Դե, որովհետեւ նախորդ կառավարությունների օրոք էդքան հաջողությամբ ստվերի դեմ պայքարը չի տարվել։

- Հիմա ինչպե՞ս եք գնահատում նոր կառավարության հետ աշխատանքը։

- Շատ արդյունավետ։ Մեր բոլոր օրենքի պահանջների տեսանկյունից՝ Կենտրոնական բանկի անկախության քաղաքականության մշակման, իրականացման տեսանկյունից եւ այլն, շատ արդյունավետ է, ե՛ւ անկախությունն է ապահովվում, ե՛ւ․․․

- Մեծացե՞լ է ԿԲ-ի անկախությունը նոր կառավարության օրոք։

- Այո, ես կասեի․․․ Կենտրոնական բանկի անկախությունը միշտ բարձր մակարդակ է ունեցել նաեւ նախկին իշխանության օրոք, եւ դա շարունակվում է նաեւ նոր իշխանության ժամանակ։

- Շատ է խոսվում ԿԲ աշխատակիցների բարձր աշխատավարձերի մասին, Ձեր հայտարարագիրը նայեցի՝ տարեկան մոտ 22 մլն դրամ աշխատավարձ եք ստացել։ Սա նորմա՞լ է Հայաստանի նման աղքատ երկրում։

- Տեսեք, ժամանակին, երբ որ ընդունվել է ԿԲ-ի մասին օրենքը, էդ ժամանակ օրենքի մշակողներն ու ընդունողները շատ ճիշտ որոշում են կայացրել, որպեսզի ԿԲ աշխատակիցների աշխատավարձը համադրելի լինի մասնավոր ֆինանսական սեկտորի հետ։ Ինչու, որովհետեւ Կենտրոնական բանկը եթե հանդիսանում է էդ նույն ֆինանսական համակարգի կարգավորողը եւ վերահսկողը, ինչպես նաեւ դրամավարկային քաղաքականություն իրականացնողը, ուրեմն պետք է ունենա համապատասխան մասնագետներ։ Պետք է մեր՝ կարգավորողի գիտելիքների մակարդակն ավելի պակաս չլինի, քան ֆինանսական համակարգի մասնակիցների միջին աշխատողի եկամուտների չափը։ Տրամաբանությունը սա է։ Հակառակ պարագայում հնարավոր չի լինի ԿԲ-ում հավաքագրել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, եւ էդ պարագայում կտուժի ե՛ւ ֆինանսական կայունությունը, ե՛ւ գների կայունությունը։ Իսկ գների, ֆինանսական կայունության տուժելու պարագայում հասարակության կորուստներն ավելի մեծ կլինեն։

- Այսինքն՝ բարձր աշխատավարձերը կոմպենսացվում են պրոֆեսիոնալիզմո՞վ։

- Անպայման։ Տեսեք, մեր մոտից արդեն բավականին արտահոսք կա։ Եվ այդ արտահոսքը լինում է դեպի միջազգային կառույցներ, Համաշխարհային բանկ, խոշոր կոմերցիոն բանկեր։

- Այսինքն՝ դեռ մի բան էլ ցա՞ծր են ԿԲ-ի աշխատավարձերը։

- Իհարկե։ Որակավորումը բարձրանում է, եւ իրենց արդեն հրավիրում են շատ ավելի բարձր տեղեր։ Ամենավերջին, թարմ նորությունը Ձեզ ասեմ՝ մեր աշխատակիցներից մեկը մասնակցել եւ հաղթել է United Bank of Switzerland-ի հայտարարած կոնկուրսին եւ պետք է մեկնի արտասահման՝ աշխատանքի։ Եվ երեւի 5-6 անգամ ավելի բարձր է էնտեղ աշխատավարձը մեր համեմատ, հակառակ դեպքում քիչ տարբերության դեպքում չէր գնա։

- Պարոն Դարբինյան, հեղափոխությունից հետո տեղեկություններ եղան, որ Հայաստանի բանկերից կապիտալի արտահոսք է լինում։ Սա պայմանավորում էին քաղաքական իրավիճակով, վարչապետի որոշ քաղաքական հայտարարություններով, նրանով, որ բանկային գաղտնիքը չի պահպանվում, սկսվել է այդ գումարների բռնագանձման գործընթաց։ Եթե չեմ սխալվում, մոտ 200 մլն դոլարի կապիտալ է դուրս եկել Հայաստանից։

- Այդ մասին բազմիցս արձագանք եղել է, որ էդ պահին, այո, եղել է որոշակի քանակի ավանդների արտահոսք, բայց հետո դա վերականգնվել է։ Ձեր ասած թվից՝ 200 միլիոնից մի քիչ պակաս արտահոսքի մասին է խոսքը։ Եվ հետո դա վերականգնվել է, եւ հիմա նույնիսկ կա ավանդների աճ։

- Իսկ այն, որ վարչապետը տիրապետում է բանկային տվյալներին, մարդկանց հաշիվներին, սա բանկային գաղտնիքի հրապարակում չէ՞, ո՞վ է տրամադրում վարչապետին այդ տեղեկությունները, բանկե՞րը, թե՞ Կենտրոնական բանկը։

- Տեսեք, վարչապետը կամ ցանկացած պետական աշխատակից կարող է էդ ինֆորմացիան տրամադրել, երբ որ արդեն գործը հարուցվել է, կա դատարանի վճիռը, էդ պարագայում արդեն․․․

- Բայց հաճախ մինչեւ դատարանի վճիռն էր վարչապետը նման հայտարարություններ անում, հատկապես նախընտրական շրջանում։

- Ես չեմ կարծում։ Դրանք ուղղակի ենթադրություններ են, ոչ թե կոնկրետ, որ էսպիսին պիտի լինի։

- Դուք բացառո՞ւմ եք, որ Կենտրոնական բանկը կարող է բանկային գաղտնիք տրամադրել, նույնիսկ եթե դա վարչապետը պահանջի։

- Իհարկե։ Միայն դատական կարգով։

- Իսկ մասնավոր բանկե՞րը։

- Եթե բանկերն առանձին տրամադրեն, դա արդեն կարող են դիմել դատարան, ու բանկը համապատասխան պատիժ կրի, որովհետեւ էդ իրավունքը պաշտպանվում է օրենքով։

hraparak.am