Միջուկային զենքը ավելի մատչելի է դարձել. ԱԷՄԳ գլխավոր տնօրեն
Միջուկային զենք ձեռք բերելը հեշտ է դարձել, քան երբեւէ, եւ սա նշանակում է նոր ռիսկեր, քանի որ ավելի ու ավելի շատ երկրներ են ձգտում զարգացնել իրենց միջուկային ծրագրերը, հաղորդում է CBSNews-ը:
«Ընդհանուր առմամբ, միջուկային զենքի ստեղծման տեխնոլոգիան հին տեխնոլոգիա է, մոտ 70 տարվա, սակայն դրանից հետո մեծ առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիայում», - ասել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն: «Դուք կարող եք տեղեկատվություն ստանալ, նյութեր, կրթություն: Այս ամենը հասանելի է»:
«Սա պատճառներից մեկն է, ինչի համար մենք պետք է ամրապնդենք միջուկային զենքի տարածման կանխման մեր գործունեությունը եւ ստուգենք, որ բոլոր նյութերը եւ սարքերը համապատասխանեն խաղաղ նպատակներին», - ասել է նա:
Հյուսիսային Կորեա
Ամանոն նշել է, որ վերջին տասնամյակում «Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը զգալիորեն ընդլայնվել է»: «Անցած տարվա ընթացքում որոշ օբյեկտներում գործունեությունը շարունակվել կամ զարգացել է», - ասել է նա:
Նրա խոսքով, ԱԷՄԳ-ն «միակ միջազգային կազմակերպությունն է, որը կարող է անաչառ, անկախ եւ օբյեկտիվ ստուգել եւ վերահսկել ապամիջուկայնացումը»:
Նա նորից նշել է, որ ԱԷՄԳ-ն պատրաստ է եւ կարող է մի քանի շաբաթվա ընթացքում Հյուսիսային Կորեա տեսուչների խումբ ուղարկել, եթե համաձայնություն ձեռք բերվի:
Իրանը կատարում է համաձայնագիրը
«Ես չեմ տեսնում գործողություններ, որոնք հակասում են Իրանի միջուկային համաձայնագրին, բայց մենք պետք է ուշադիր հետեւենք դրան», - ասել է Ամանոն` խոսելով Իրանի միջուկային համաձայնագրի մասին: Նրա խոսքով, Իրանը համաձայնագրի շրջանակում կատարում է իր պարտավորությունները: Նա նշել է, որ ԱՄՆ-ն «շատ կարեւոր երկիր է», ուստի համաձայնագրից նրա դուրս գալը ազդեցություն է թողնում»:
2015-ի պայմանագրի համաձայն Իրանը համաձայնել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը պատժամիջոցների մեղմացման դիմաց: Համաձայնության հասնելուց հետո ԱԷՄԳ-ն հայտարարել է, որ Իրանը շարունակում է պահպանել այն, եւ Ամանոն CBS News-ին հաստատել է, որ «գործակալության տեսուչները հասանելիություն ունեն Իրանում գտնվող բոլոր օբյեկտներին եւ վայրերին, ուր նրանք պետք է այցելեն»:
Սաուդյան Արաբիան միջուկային էներգիայի հայտ է ներկայացրել
Սաուդյան Արաբիան ձգտում է միանալ միջուկային հանրությանը։ Թագավորությունը ներկայում դիտարկում է առաջին երկու միջուկային ռեակտորների կառուցման միջազգային ընկերությունների հայտերը, բայց երկիրը դեռ չի համապատասխանում միջուկային վերահսկողության միջազգային կոշտ չափորոշիչներին։ Դա, փորձագետների եւ ԱԷՄԳ-ի կարծիքով, խնդիր է։
Թրամփի վարչակազմը, ըստ երեւույթին, շահագրգռված է, որպեսզի օգնի սաուդցիներին միջուկային էներգիայի ստեղծման հարցում։ Սպիտակ տունն ասել է, որ եթե ԱՄՆ-ը պայմանագիր չստանա, երկիրը, որն ավելի քիչ է շահագրգռված ստուգման ենթակա եւ օրինական միջուկային ծրագրի ապահովմամբ, կարող է ստանալ այն։
Ամերիկյան առաջատար Westinghouse կոնսորցիումը պայմանագիրն ստանալու համար մրցակցում է չինական, ֆրանսիական, ռուսական եւ հարավկորեական ընկերությունների հետ։
90-ականների վերջին ԱԷՄԳ-ն ընդունեց մոնիթորինգի նոր, ավելի խիստ ծրագիր, որը հայտնի է որպես «լրացուցիչ արձանագրություն»։ Միջուկային ծրագրեր ունեցող շատ երկրներ համաձայնել են միանալ հսկման նոր մեխանիզմին, բայց ոչ Սաուդյան Արաբիան։
Ամանոյի խոսքով՝ «լրացուցիչ արձանագրությունը» «ստուգման հզոր գործիք է, որը գործակալությանն ընձեռում է պետության միջուկային վառելիքային ցիկլի բոլոր մասերի մասին տեղեկատվության լայն հասանելիություն»։ Այն նաեւ տեսուչներին հարթակների ու օբյեկտների հանդեպ ավելի լայն հասանելիություն է ապահովում։
Սաուդյան Արաբիան հավաստիացնում է, որ զբաղվելու է միայն միջուկային էներգիայով, ոչ թե զենքով, բայց թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի մեկնաբանությունները վկայում են այն մասին, որ Էր Ռիադը կարող է միտքը փոխել։
Անցած տարի նա ասել էր, որ Սաուդյան Արաբիան «չի ցանկանում ստեղծել միջուկային ռումբ, բայց, անկասկած, եթե Իրանը միջուկային ռումբ ստեղծի, մենք կհետեւենք նրա օրինակին»։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին