Իսկ դուք ասում եք իրավիճակ է փոխվել եւ առաջարկում խոսել փաստերով
Առաջընթաց է արդյոք հեռուստատեսության եւ ռադիոյի համար այն, որ Ռուբեն Ջաղինյանին փոխարինում է Արա Շիրինյանը, իսկ Մարկ Գրիգորյանին՝ Գարեգին Խումարյանը: Անկախ մասնագիտական որակներից այս հարցին պատասխանելը բարդ չէ: Իհարկե, առաջընթաց չէ, քանի որ ընտրվեցին նրանք, ովքեր վայելում էին գործող իշխանությունների աջակցությունը:
Առանց կենտրոնանալու Արա Շիրինյանի եւ Գարեգին Խումարյանի մասնագիտական որակների վրա, արդեն իսկ պարզ է, որ Հայաստանում ոչ իրավիճակ է փոխվել, ոչ էլ որեւէ ոլորտում հաղթել է ժողովրդավարությունը: Ընդամենը փոխվել են անունները: ՀՀԿ-ին փոխարինել է ՔՊ-ն, այնինչին, այսինչը: Ընդամենը:
Մեզ մնում է արձանագրել, որ վատ կատագերգություն հիշեցնող մրցույթով կատարվեց կառավարող ուժի հերթական հրահանգը: Իհարկե, նույն կառավարող ուժի ներկայացուցիչը կարող է շատ հանգիստ առաջարկել խոսել փաստերի լեզվով եւ շատ հանգիստ կասեն՝ մրցույթ անցկացվել է՝ անցկացվել է, ընտրություն եղել ՝ եղել է: Եւ կստացվի, որ մենք զբաղված ենք լավ գործերը մրոտելով, իսկ իրենք այս գաղջ մթնոլորտում ծանր եւ լավ աշխատանք են կատարում:
Ամենավատն այն է, որ եթե մրցութային հանձնաժողովը, գոնե հանրային ռադիոյի պարագայում, կարող էր չկատարել վերեւից իջած հրահանգը, բայց ներքին գրաքննությունը, ներքին վախը, ներքին ստրուկն այնքան մեծ է, որ նրանք ընտրեցին նրան, ում կցանկանար այդ պաշտոնում տեսնել իշխանությունը:
Եւ այսքանից հետո ինչպես ինքներս մեզ խաբենք եւ ասենք կամ ընդունենք, որ իրավիճակ է փոխվել: Ոմանք կասեն՝ բայց չէր որ արդար եւ ազատ ընտրություններ են եղել մեր երկրում: Եւ արդար եւ ազատ ընտրություններին կարող են հավատալ միայն ամենամիամիտները, քանի որ ունենալ ահռելի բարձր վարկանիշ եւ իրականացնել աղաղակող եւ ցուցադրական ընտրախախտումներ եւ ընտրակեղծիքներ, մեղմ ասած, խենթություն կլիներ:
Իսկ հիմա ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը մի մարդ է, որը չի էլ թաքցնում, որ իր համար անընդունելի է այլակարծությունը, եւ որ վառ արտահայտված ՔՊ-ական է:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին