Nissan եւ Renault ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը կրկին կալանավորվել է
Nissan եւ Renault ավտոկոնցեռնի նախկին ղեկավար Կառլոս Գոնը, որը 3,5 ամիս կալանավորված լինելուց հետո մարտի սկզբին գրավով ազատվել էր, կրկին կալանավորվել է: Տոկիոյի դատախազությունը 65-ամյա թոփ-մենեջերին կրկին կալանավորելու օրդեր է տվել, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցները:
Դատախազության ներկայացուցիչները եկել են Գոնի տուն, որից հետո նա կալանավորվել է: Դատախազությունը Գոնին ուղղված նոր մեղադրանքների քննություն է կատարում: Խոսքը 2012-2018 թվականներին Nissan-ի միջոցների ենթադրյալ հափշտակության մասին է: Ի թիվս այլոց, կորպորացիայի փողը ծախսվել է մասնավոր զբոսանավի եւ Կառլոս Գոնի որդու ընկերության մեջ ներդրումներ կատարելու համար: Դրանից բացի, Nissan-ի նախկին ղեկավարին մեղադրում են, որ նա կոնցեռն է փոխանցել իր անձնական ներդրումային վնասները:
Կալանավորվելուց հետո Կառլոս Գոնի ներկայացուցիչները հրապարակել են նրա հայտարարությունը, որում նա իր կալանավորումն անվանում է «վրդովեցնող եւ կամայական»: Գոնը Nissan-ում պատասխանատու մարդկանց մեղադրել է այն բանում, որ նրանք փորձում են իրեն ստիպել «լռել»: «Ես չեմ կոտրվում»,- հայտարարել է կոնցեռնի նախկին ղեկավարը:
Կալանքի տակ 100 օր մնալուց հետո մարտի 6-ին Գոնն ազատվել էր: Դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 1 մլրդ իեն (7,9 մլն եվրո) գրավով: Դրանից բացի, թոփ-մենեջերը համաձայնվել էր, որ իր տան մուտքին տեսահսկման սարք տեղադրեն:
Կառլոս Գոնը Nissan-ին փրկել էր սնանկանալուց եւ հիմնել ֆրանս-ճապոնական Renault-Nissan-Mitsubishi ավտոմեքենաշինական դաշինքը: 2018 թվականի նոյեմբերի 19-ին նրան կալանավորել էին, իսկ դեկտեմբերի 10-ին մեղադրանքներ առաջադրել 2010-2015 թվականներին իր անձնական եկամուտները նվազեցնելու, ինչպես Nissan-ի միջոցների հաշվին հարստանալու համար:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին