«Իմ քայլի» պատգամավորը չի բացառում ղազախների օրինակով մայրաքաղաքի անվանափոխումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։
Օրինակ, ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով նշի։ «Ես չեմ կարող պատկերացնել, ես պատկերացնում եմ, թե ես ոնց եմ նշելու»։ Ո՞նց եք նշելու։ «Կշրջենք քաղաքում՝ ընկերներիս հետ, կզբոսնենք, եթե ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, կմասնակցենք․․․ Քաղաքացու օր՝ նշանակում է, որ քաղաքացու օրն ա, նշանակում է՝ բոլոր քաղաքացիների։ Դա իրավագիտակցման բարձրացման օրն է լինելու, ինչպես որ հեղափոխության օրերին քաղաքացին բարձր իրավագիտակցություն ցուցաբերեց։ Այնպես որ՝ բոլորը պետք է նշեն»։
Մովսիսյանը համաձայն չէ, որ ժամանակից առաջ են ընկնում՝ արժեւորելով հեղափոխությունը։ «Ուղղակի ժամանակը, պատմությունն ավելի կամրապնդի դա»։ Իսկ հնարավո՞ր է ղազախների օրինակով անվանափոխեք մայրաքաղաքը։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Այսինքն՝ հնարավո՞ր է անեք նման առաջարկ։ «Չի բացառվում, ոչինչ չի բացառվում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին