Ավելի քան 5 միլիոն եվրո եւ ոչ մի անշարժ ու շարժական գույք. ՀՀ նախագահի ունեցվածքը
«Փաստ» թերթը գրում է.
«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է մարտի 28-ին:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ նախագահը չի հայտարարագրել ո՛չ անշարժ եւ ո՛չ էլ շարժական որեւէ գույք: Նա հայտարարագրել է տվյալներ միայն դրամական միջոցների եւ եկամտի վերաբերյալ:
Նախագահի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 5 500 000 եվրո: 2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցը նվազել է՝ կազմելով 5 400 000 եվրո: ՀՀ նախագահի եկամուտը 2018թ. հարկային տարում գոյացել է աշխատավարձից՝ կազմելով 8 379 608 ՀՀ դրամ:
Հավելենք, որ Ա. Սարգսյանի՝ 2017թ. տարեկան հայտարարագրում առկա դրամական միջոցների վերաբերյալ տվյալներն էապես չեն տարբերվում 2018թ. տարեկան հայտարարագրից: 2017թ. հարկային տարվա սկզբում դրամական միջոցը կազմել է 5 700 000 եվրո: Իսկ 2016թ. հայտարարագրի համաձայն՝ դրամական միջոցն ավելի մեծ թիվ է կազմել՝ 6 150 000 եվրո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին