Եկեղեցին վտանգում է վերածվել «թանգարանի». Հռոմի պապ
Կաթոլիկ եկեղեցին պետք է ճանաչի տղամարդկանց գերիշխանության եւ կանանց ու երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների պատմությունը եւ վերականգնի իր հեղինակությունը երիտասարդության շրջանում, այլապես վտանգում է վերածվել «թանգարանի»։ Այս մասին ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեղեկացնում է AFP-ն։
Թեեւ նա հիշատակել է բազմաթիվ սկանդալներ եւ նորից ճանաչել հոգեւորականության էական թերությունները, նա նշել է, որ եկեղեցին «չի կարող համաձայնել այն ամենին, ինչ առաջարկում են որոշ ֆինանսական խմբեր»։ Կանանց որոշ խմբեր կարծում են, որ կանայք կարող են հոգեւոր սպասավորներ լինել։ Բայց եկեղեցին բացառում է դա՝ հաստատելով, որ Հիսուսը որպես իր առաքյալներ ընտրել է միայն տղամարդկանց։
82-ամյա հովվապետը երիտասարդությանը կոչ է արել չհուսահատվել եկեղեցուց սեռական ոտնձգություների հետ կապված սկանդալների առիթով, այլ աշխատել իրենց կոչմանը հավատարիմ հոգեւորականների մեծամասնության հետ։ Նա նշել է, որ սեռական բռնությունը հոգեւորականների կողմից «ողբերգություն» էր, եւ խնդրել է երիտասարդությանն օգնել եկեղեցուն «այդ մռայլ պահի» հարցում։
Նրա խոսքով՝ եկեղեցին պետք է պահպանի եւ գրավի երիտասարդությանը՝ ավելի լավ բացատրելով իր ուսմունքը։ «Եկեղեցին միշտ պաշտպանության դիրքերում է, ինչը հանգեցնում է հնազանդության կորստին, այն դադարում է լսել ուրիշներին, տեղ չի թողնում հարցերի համար, կորցնում է երիտասարդությանը եւ վերածվում թանգարանի»,- ասել է նա։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին