Ցուկերբերգը Դուբլինում քաղաքական գործիչների հետ կքննարկի սոցցանցերի կարգավորման հարցերը
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը Դուբլինում բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ կքննարկի սոցցանցերի կարգավորման հարցերը: Սպասվում է, որ ապրիլի 2-ին նա կայցելի հանրապետությունում Facebook-ի գրասենյակները:
Facebook-ի եվրոպական գրասենյակը գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում:
Ցուկերբերգը կհանդիպի Ապատեղեկատվության եւ ֆեյք լուրերի մեծ միջազգային կոմիտեի երեք անդամների հետ՝ Հիլդեգարդ Նոթոնի, Ջեյմս Լոուլեսի եւ Էյմոն Ռայանի հետ, հաղորդում է AP-ն:
«Քննարկումների ժամանակ պատգամավորները կանդրադառնան մի շարք հարցերի, այդ թվում սոցցանցերի կարգավորմանը, քաղաքական գովազդի թափանցիկությանը եւ երիտասարդության անվտանգությանը», - ասել է կոմիտեի ներկայացուցիչը:
Հանձնաժողովը կազմված է միջազգային խորհրդարանականներից եւ զբաղվում է այնպիսի հարցերով, ինչպիսիք են գաղտնիությունը, անվտանգությունը եւ տվյալների փոխանակումը:
Վերջին տարիներին եռյակը բացահայտ հայտարարում էր սոցիալական ցանցերի կարգավորման անհրաժեշտության մասին:
Տվյալների պաշտպանության իռլանդացի հանձնակատար Հելեն Դիքսոնը մի շարք հացեր ունի Facebook-ին եւ նրա հետ կապված կազմակերպություններին:
Ավելի վաղ Ցուկերբերգը կոչ էր արել ուժեղացնել պետական վերահսկողությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վնասակար բովանդակությունը, ընտրությունները, գաղտնիությունը եւ տվյալների փոխանակումը:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...