Ռուս սահմանապահները կասեցրել են թմրանյութերի մաքսանենգությունն Իրանից Հայաստան
Ռուս սահմանապահները ոստիկանության աշխատակիցների հետ միասին «Ագարակ» անցակետում կասեցրել են թմրանյութերի մաքսանենգության փորձն Իրանից Հայաստան։
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունում, մարտի 30-ին Իրանից մեր երկրի տարածք մտնող Հայաստանի քաղաքացու անձնական ստուգման ժամանակ հայտնաբերվել է 19 փաթեթ դեղորայք, որոնք պարունակում են ուժեղ ազդեցության թմրանյութեր։ Նշված անձը եւ հայտնաբերված նյութերը սահմանված կարգով հանձնվել են Հայաստանի իրավասու մարմիններին՝ փորձաքննության եւ բոլոր հանգամանքները պարզելու համար։ 2019 թվականի առաջին եռամսյակում հայ-իրանական պետական սահմանի այս անցակետում կասեցվել է թմրանյութերի եւ հոգեմետ միջոցների մաքսանենգության ավելի քան 10 դեպք, որոնց մեծամասնությունը կատարվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից։ 2019 թվականին, բացի բուսական ծագման թմրանյութերի ապօրինի ներկրման փորձերից, հաճախակի են դարձել նաեւ սինթետիկ թմրանյութերի, ինչպես նաեւ Հայաստան ներկրելու համար արգելված նյութեր պարունակող դեղերի մաքսանենգության դեպքերը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ